Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին եւ հնարավոր է, որ հունիսի 13-ի դրությամբ այն ստացած չլինի: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին ՀՀ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե իրեն հարցաքննության չեն հրավիրել:
«Մոտակա օրերին նշանակված օր ու ժամ կա: Կոնկրետ քրեական գործ կա հարուցված կոնկրետ կազմակերպության նկատմամբ: Այդ կազմակերպության հետ առնչվող բարձրաստիճան պաշտոնատար անձինք կան եւ քանի որ դա եղել է պարոն Օհանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, նա հրավիրվել է հարցաքննության: Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ հարցաքննվելու է»,- ասաց Դավիթ Անանյանը:
Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017 թթ.-ի ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ ԿՇ եւ ԶԲ վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին: Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ ԿՇ եւ ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանը` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։ Վերջինի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:
Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաեւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաեւ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նախաքննությունը շարունակվում է:
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02