Կանադայի բնակիչները բոյկոտ են հայտարարել երկրում ԱՄՆ-ից ներկրված ապրանքներին, ինչը դարձել Է երկու երկրների ղեկավարների միջեւ բորբոքված «խոսքակռվի» հետեւանքը: Հունիսի 14-ին այս մասին հայտնել Է CTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կանադացիներն սկսել են հրաժարվել Ֆլորիդայից նարնջի, Քենտուկիից բուրբոնի եւ կալիֆոռնիական գինու գնումներից, իսկ սոցիալական ցանցերի կանադացի ակտիվ օգտատերերից ոմանք ձեռնամուխ են եղել #BoycottUSProducts, #BuyCanadian и #BoycottUSA (ԱՄՆ-ի ապրանքների բոյկոտ, գնիր կանադականը, բոյկոտ ԱՄՆ-ին) հեշթեգների տարածմանը:
Այս «հայրենասիրական շարժումը», նշում Է CTV-ն, դարձել Է կանադացիների հակազդման դրսեւորումն այն բանավոր կշտամբանքներին, որոնք փոխանակեցին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վերջերս կայացած G7-ի գագաթնաժողովի ավարտից հետո:
Մայիսի վերջին ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը հունիսի 1-ից մաքսատուրքեր Է սահմանում Եվրամիությունից, Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի արտադրանքի ներմուծման համար: Կանադան եւ Եվրամիությունը հայտարարել են, որ պատասխան միջոցներ կսահմանեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44