Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կոչ է արել երկրի ոչ պաշտոնական առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին դադարել պահմտոցի խաղալ և պաշտոնապես դառնալ պետության ղեկավարը՝ վերադառնալով երկրի վարչապետի պաշտոնին: Չնայած դրան՝ երկրի վարչապետի պաշտոնին է առաջադրվել երկրի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, գրում է «Независимая Газета»-ն:
Հիշեցնենք, որ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ավելի վաղ անակնկալ հրաժարական է տվել: Կվիրիկաշվիլիի խոսքով՝ նա հեռացել է պաշտոնից իշխող կուսակցության ղեկավարության հետ հակասությունների, վրացական հանրությանն անհանգստացնող խնդիրների լուծման նկատմամբ տարբեր մոտեցումների պատճառով: Իր հայտարարությունում նա ընդգծել է, որ «փորձել է լինել վարչապետ՝ Վրաստանի յուրաքանչյուր բնակչի համար», իսկ թե դա ինչպես է ստացվել՝ կգնահատի ժողովուրդը:
Վարչապետի և «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարության միջև հակասություններ ասելով կարելի է մի բան հասկանալ. Կվիրիկաշվիլին արդեն հարմար չէր Բիձինա Իվանիշվիլիի համար, գրում է կայքը: Դեռևս պարզ չէ, թե արդյոք դա կապված է նրա հետ, որ նա չկարողացավ անմիջապես կանխել Թբիլիսիում երկու շաբաթ տևած բողոքի ալիքը, թե հենց այդ ալիքի պատճառը դարձած խնդիրների:
Կայքը հիշեցնում է, որ Թբիլիսիի խորհրդարանի մոտ օրեր շարունակ բողոքի ակցիա է ընթացել երկու դեռահասի սպանության հարցով գործի արդար հետաքննության և կառավարության հրաժարականի պահանջով: Իրենց դերը քաոսում ունեցան նաև նույն ժամանակահատվածում գործադուլի դուրս եկած մետրոպոլիտենի մեքենավարները: Եթե վերջիններիս հետ հաջողվեց հարաբերականորեն արագ պայմանավորվածության հասնել, ապա խորհրդարանի մոտ ընթացող ակցիան սկսեց մարել միայն դատախազության նախկին բարձրաստիճան աշխատակիցների ձերբակալությունից հետո:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, որը Բաթումում մասնակցում էր «Վրաստանի եվրոպական ուղին» համաժողովին, հայտարարել է, որ ժամանակն է դադարեցնել կառավարությունում ոչ թափանցիկ կադրային որոշումների քաղաքականությունը:
«Վարչապետը հեռացել է պաշտոնից՝ ասելով, որ պետք է հնարավորություն տա կուսակցության նախագահին, այսինքն՝ Բիձինա Իվանիշվիլիին, նոր կառավարություն ձևավորել: Ես կարծում եմ, որ այս գործընթացները պետք է լինեն ավելի հասկանալի, կանխատեսելի և հասարակության կողմից ըմբռնելի: Կարծում եմ, որ հասարակության համար պետք է հասկանալի լինի, թե ինչու են հանկարծ պաշտոնից հեռանում հաջողակ վարչապետները, նույնկերպ էլ մենք նախորդ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հեռանալիս լսել ենք, որ նա հաջողակ վարչապետ է: Հարց է առաջանում. ինչո՞ւ են պաշտոնից հեռանում հաջողակ վարչապետները, ի՞նչ փաստարկներով է դա թելադրվում և ի՞նչ սկզբունքներով, ի՞նչ չափանիշներով են ընտրվում նոր վարչապետները: Կարծում եմ, որ անսպասելի հրաժարականների-ընտրությունների այս դիմակահանդեսը պետք է ավարտվի, և մեր հասարակության ու օտարերկրյա գործընկերների համար պետք է հասկանալի լինի՝ ինչ է կոնկրետ տեղի ունենում»,- հայտարարել է նախագահը:
Մարգվելաշվիլին կարծիք է հայնել, որ վարչապետ կրկին պետք է դառնա Իվանիշվիլին՝ եվրոպական պետությունների օրինակով, որտեղ հենց իշխող կուսակցության առաջնորդն է գլխավորում կառավարությունը, և պաշտոնապես ստանձնի պետության պատասխանատվությունը:
«Դա մեր իրականությունն է, և այդպես է ձևավորվում եվրոպական քաղաքական մշակույթը… Կոչ եմ անում Վրաստանի քաղաքական ուժերին, նախևառաջ՝ «Վրացական երազանք»-ին, ստանձնել հասարակության առաջ պատասխանատվությունը և առաջադրել վարչապետի պաշտոնին կուսակցության առաջնորդ հանդիսացող մարդուն»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
tert.am
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44