Ծնունդով Թուրքիայից աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն, մեկնաբանելով Թուրքիայում ստեղծված տնտեսական ճգնաժամը, նշել է, որ առկա իրավիճակից «հրաշքով» դուրս գալու հավանականություն գրեթե չկա, և գործազրկության ծավալների ավելացումը, խոշոր ընկերությունների սնանկացումը, կարծես թե, կանխել չի հաջովի։
Medyascope.tv-ին տված հարցազրույցում Աջեմօղլուն շեշտել է, որ առկա իրավիճակն արդյունքն է ավելի քան 10 տարի շարունակ կուտակված տնտեսական անհավասարակշռությունների։
«Թուրքական լիրայի արժեզրկումը պետք է կանգնեցնել։ Ինֆլյացիան պետք է վերահսկողության տակ պահվի։ Պետք է մտածել, թե ինչպես կարելի է ավելացնել ճիշտ ներդրումները՝ հաշվի առնելով թուրքական տնտեսության բազմաշերտ կառուցվածքը», - նշում է հայազգի տնտեսագետը։
Ըստ նրա՝ առկա իրավիճակի վրա լուրջ ազդեցություն ունեն Թուրքիայի ժողովրդավարական խնդիրները։
«Թուրքիայի ժողովրդավարությունը հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ լուրջ քննություն անցավ, այս ամենը պատճառ դարձավ, որ թուրքական ժողովրդավարությունը կորցնի իր խորքայնությունը։ Վախը, դեգրադացիան, ազատությունների սահմանափակումը ստեղծում են իրավիճակ, երբ քաղաքական գործիչների վրա եղած վերահսկողությունը կորում է։ Արտակարգ դրության ռեժիմը ամբողջ ուժը մեկ ձեռքում է կենտրոնացնում», - ընդգծել է Աջեմօղլուն։
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02