ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտը իտալացի և ամերիկացի կոլեգաների հետ կուսումնասիրի Վայոց ձորի Ելփին գյուղի տարածքում գտնվող ժայռափոր կառույցը` «Մհերի դուռ» անվամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ հուշարձանը չափագրված չէ, շուրջբոլորը գտնվող հողերի մեծ մասը սեփականաշնորհված են, սակայն այնտեղ տեղեր կան, որ հնարավոր է դեռ ստուգողական պեղումներ իրականացնել: «Կպեղենք, կբացահայտենք, և դուք կտեսնեք ուրարտական ժամանակների Մհերի դռան մի բացառիկ օրինակ»,-ասաց Պավել Ավետիսյանը, հավելելով, որ այդ ժայռը ոտքից գլուխ պետք է աչքի լույսի պես պահել, քանի որ հուշարձանի 90 տոկոսը վնասված է:
«Ժայռի շուրջբոլորն անվերջ բնակեցվել է և ուսումնասիրությունները այդ տարածքում հայտնաբերել են ուրարտական շրջանի, միջին բրոնզեդարյան, երկաթե դարի, վաղ բրոնզի դարի շերտեր: Նման ժայռ կա նաև Վանում: Այն պետք է ուսումնասիրվի և պահպանվի»,-ընդգծեց Պավել Ավետիսյանը:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտն այս տարի հնագիտական պեղումներ կիրականացնի Հայաստանի 29 հուշարձաններում, դրանցից մի քանիսում՝ այս տարի առաջին անգամ: «Այս տարի առաջին անգամ մենք ուսումնասիրություն կիրականացնենք Քարագլուխ հնավայրում, Քոշքում, ինչպես նաև հետազոտությունները կշարունակենք Աղավնաձորում»,-հավելեց Հնագիտության ինստիտուտի տնօրենը:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55