Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 15-ին ընդունել է Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության պատասխանատուներին՝ նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ:
Պետնախարարը բարձր է գնահատել տնտեսության ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման գործում նախարարության ունեցած դերակատարությունը և առաջարկել է ներկայացնել իրականացվող աշխատանքների ընթացքը:
Հիմնական զեկուցումը ներկայացրել է նախարար Լ. Գրիգորյանը։ Վերջինս հիշատակել է տնտեսական զարգացման, տրանսպորտի, կապի, կադաստրի, անշարժ գույքի ոլորտներում իրականացվող պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ նախարարության կողմից կյանքի կոչվող շուրջ 15 ծրագրերի ընթացքի և արդյունքների մասին:
Նախարարը տեղեկություններ է հաղորդել նաև շրջանառվող օրենսդրական նախագծերի մասին։ Գործադիրի կողմից խորհրդարանին առաջարկվել է ընդունել դրանք մինչև ընթացիկ տարվա մեջ:
Այնուհետև ըստ ոլորտների հանգամանալից տեղեկություններ են ներկայացրել գերատեսչության այլ պատասխանատուները:
Շնորհակալություն հայտնելով համապարփակ տեղեկատվության համար՝ պետնախարար Մարտիրոսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ շեշտելով, որ բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն վարչարարության նվազեցմանը, քաղաքացիների համար ավելի մատչելի ծառայությունների մատուցմանը և գործարար միջավայրի բարելավմանը: Գ. Մարտիրոսյանը հորդորել է նաև իրականացվող ծրագրերի մասին պարբերաբար տեղեկություններ հաղորդել հանրությանը՝ ընդգծելով ավելի բաց և թափանցիկ գործելաոճի կարևորությունը։
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32