ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտերկրի հետևյալ ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019թթ. ուսումնական տարվա ընդունելություն.
Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի ռազմական ակադեմիա (Սեն Սիր Քոեթքուիդան) ` մոտոհրաձիգ մասնագիտությամբ - 2 տեղ: Ուսման տևողությունը` 4 տարի:
Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով` «Ֆրանսերեն» և «Մաթեմատիկա» առարկաներից միասնական քննությունների արդյունքներով: 2019թ. մարտին թեկնածուները ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը մրցութային կարգով միասնական քննություններ են հանձնելու «Ֆրանսերեն» (շարադրություն, բանավոր), «Մաթեմատիկա» առարկաներից, ինչպես նաև ընդհանուր զարգացվածության քննություն (պատմություն, աշխարհագրություն և այլն (SAT)):
Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի ռազմական ակադեմիա (Վեսթ Փոինթ)` մոտոհրաձիգ մասնագիտությամբ - 3 տեղ: Ուսման տևողությունը` 4 տարի:
Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով` «Անգլերեն» և «Մաթեմատիկա» առարկաներից միասնական քննությունների արդյունքներով: 2019թ. 1-ին կեսին թեկնածուները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը և Հայաստանի Ամերիկյան hամալսարանում մրցութային կարգով միասնական քննություններ են հանձնելու «Անգլերեն» (TOEFL), «Մաթեմատիկա» առարկաներից, ինչպես նաև ընդհանուր զարգացվածության քննություն (պատմություն, աշխարհագրություն և այլն (SAT)):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտները 2018թ սեպտեմբերի 1-ից մինչ ընդունելության քննությունների կազմակերպումը պետք է սովորեն ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և զուգահեռաբար նախապատրաստվեն արտերկրի ՌՈՒՀ-երի ընդունելության քննություններին:
Դիմումներն ընդունվում են տարածքային զինկոմիսարիատներում:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01