ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները որակում է որպես լավ ու անմիջական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Russia Today-ին տված հարցազրույցում նա ասել է, որ այդ հարաբերությունները ձևավորվել են հենց առաջին րոպեներից և իրենց միջև մութ անկյուններ չկան։ «Դա շատ կարևոր է: Մենք ամեն ինչ քննարկում ենք ուղղակի ձևով: Բոլոր հարցերը հստակեցնում ենք և տալիս դրանց հստակ պատասխաններ: Վլադիմիր Վլադիմիրին այդպիսի մարդ է: Ինչպես ես եմ հասկանում, նրան հարմար է շփման այդ ոճը և, անկեղծ ասած, ինձ համար ևս հարմար է այդ ոճը: Ես կարող եմ հստակ ասել, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ արագ և կառուցողական ձևով»,-նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հարցադրմանը՝ արդյո՞ք Ռուսաստան այցելությունների նման հաճախականությունը կարող է փաստել, որ երկու երկրներին բաժանել փորձող մարդիկ սխալվել են, վարչապետը պատասխանել է՝ «այո»: Նրա խոսքով՝ որոշ մարդիկ ցանկանում են իրադրություններն այլ լույսի ներքո ներկայացնել: «Հիմա այդ մասին շատերն են խոսում, շատ հրապարակումներ կան ռուսական մամուլում այդ մասին, որոնց հեղինակները այնքան էլ լավ չեն հասկանում՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են այս ամենը ներկայացնել այլ լույսի ներքո: Նրանք ցանկանում են ցույց տալ, թե իբր Հայաստանում իշխանության են եկել հակառուսական ուժեր: Բայց հայկական հեղափոխության գործընթացում ընդհանրապես նման աշխարհաքաղաքական ու արտաքին քաղաքական ենթատեքստեր չեն եղել: Այն ներքին, հայկական գործընթաց էր»,-ավելացրել է պաշտոնյան:
Ըստ Փաշինյանի՝ այն, որ ինքը բազմիցս հայտարարում է՝ Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշը չի փոխվելու, կապված է հենց այն հանգամանքի հետ, որ հեղափոխություն իրականացրած ազգի կողմից արտաքին քաղաքական ասպարեզի խնդիրներ չեն բարձրացվել: «Մենք՝ կառավարության անդամներս, այն ազգի ներկայացուցիչներն ենք, որոնք հաղթել են հեղափոխության ժամանակ: Եվ մենք պետք է գործենք «թավշյա հեղափոխության» քաղաքական գործընթացի բովանդակության շրջանակներում»,-հավելել է նա:
Ինչ վերաբերում է նրան, թե որոնք են երկու երկրների միջև ամենախնդրահարույց հարցերը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդպիսիք չկան։ «Հայաստանն ու Ռուսաստանն ինքնիշխան երկրներ են: Ես կարծում եմ՝ մեր երկրների շահերը մեծամասամբ համապատասխանում են իրար, բայց կարող են լինել որոշակի նյուանսներ, որոնց շուրջ կարող են լինել անհամաձայնություններ: Գլխավորը մթնոլորտն է, որում մենք քննարկում ենք այդ հարցերը: Ես կարծում եմ՝ մենք կարող են հասնել համաձայնության»,-եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրին՝ ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ փաստաթղթի վավերացումը Եվրամիության երկրներում արդեն սկսվել է:
«Գործընթացը Հայաստանում տեղի է ունենում արդեն ավելի քան 20 տարի: Իհարկե, մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, ԱՄՆ-ի հետ, Վրաստանի հետ, Իրանի հետ, միջազգային իրավունքի այլ սուբյեկտների հետ: Բայց դա տեղի չի ունենալու հայ-ռուսական հարաբերությունների հաշվին: Դա մեր քաղաքականությունն է»,- եզրափակել է նա:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
13:45 25.06.25
16:24 26.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03