Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած քաղաքացիների թիվը երեկվա դրությամբ կազմել է 1500 հոգի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Այդքանը գրանցված է: Բայց դեռ աշխատանքներն ընթանում են, մոտ օրերս հստակ պատկերը կունենանք»,- ասել է Թադևոսյանը:
Հարցին, թե ՀՀԿ-ն լքածների մեջ կա՞ն տարածքային կառույցների ղեկավարներ բացի Վարդենիսի կառույցի արդեն նախկին ղեկավար Վ. Խլոյանից, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահը նշեց. «Մեկ, երկու հոգի էլ կան, բայց նրանք ոչ թե ղեկավարներ են, այլ ղեկավարների տեղակալներ: Ընթացքում անընդհատ շարժ է լինում, մարդիկ իրենց քաղաքական դիրքորոշումն ասում են»:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 1-ի համարում հրապարակել էր, որ ՀՀԿ-ից 600 անձ դուրս է եկել: Փաստորեն, երկու շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցնողների թիվը եռապատկվել է: Մեկ փաստ էլ. 1500 հոգին հեռացել է՝ գրավոր դիմում ներկայացնելով, բայց շատ ավելի մեծ թիվ են կազմում քաղաքացիները, որոնք հեռացել են ՀՀԿ-ից առանց պաշտոնական այլևայլությունների»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02