Թրամփի վարչակազմը, դեմ լինելով ԱՄՆ-ի սահմանը ապօրինի հատած ներգաղթյալների ձերբակալմանն ու արտաքսման նախորդ վարչակազմերի քաղաքականությանը, զանգվածային դատավարություններ է իրականացնում՝ առանձնացնելով ներգաղթյալների երեխաներին իրենց ծնողներից:
Միացյալ Նահանագների արդարադատության նախարար Ջեֆ Սեշնզի՝ ներգաղթի վերաբերյալ «զրո հանդուրժողականություն» ցուցաբերելու քաղաքականությունը քաոս է ստեղծել Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի հարավային սահմանին:
ԱՄՆ-ի սահմանը անօրինական եղանակներով հատած ներգաղթյալների երեխաներին բաժանում են իրենց ծնողներից և տեղական դատարանները օրական 100-ից ավելի լսումներ են անցկացնում:
Հանրային պաշտպանների հողորդմամբ՝ միջին հաշվարկով իրենք ընդամենը 5 րոպե ժամանակ են ունենում իրենց պաշպանյալների հետ նախքան լսումները զրուցելու համար:
ԱՄՆ-ի ներգաղթի մասին օրենսդրության մեջ առկա իրավական բացը չի հստակեցնում, թե որտեղ պետք է պահվեն ծնողներից առանձնացված երեխաները, իսկ տոթ սենյակներում պահվող անփաստթուղթ ներգաղթյալները դատական լսումներին ներկայանում են ոտքերից և գոտկատեղերից շղթայված:
Հանրապետական իշխանության ներգաղթի քաղաքականությունն ու սահմանին իրականացվող ներկայիս գործողությունները անմարդկային որակող մեծ թվով ամերիկացիներ բողոքի ցույցեր են անցկացնում ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայընը հայտարարել է, որ դեմ է անփասթաթուղթ ներգաղթյալների երեխաների բաժանմանն իրենց ծնողներից:
Ռայընը նշել է, որ իր կողմից մշակված նոր օրենսդրական նախաձեռնությունը թույլ կտա վերաբացել անփաստաթուղթ ներգաղթյալների երեխաների համար նախկինում գործող ժամանակավոր վրանները: Նա ընդգծել է նաև, որ ներկա օրենսդրական բացն է ստեղծված իրավիճակի պատճառը, ինչի արդյունքում տեղական դատարանների դատավորներն են որոշում անփաստթուղթ ներգաղթյալների ճակատագիրը:
Լրագրողների կողմից մի քանի անգամ հնչեցված հարցին այն մասին, արդյոք անմարդկային չէ երեխաներին իրենց ծնողներից առանձնանցնելը, Թրամփը պատասխանել է հակիրճ և մեղադրել դեմոկրատներին:
«Ես ատում եմ, որ երեխաներին առաձնացնում են ծնողներից: Դեմոկրատները պետք է փոխեն իրենց օրենքը, դա նրանց մշակած օրենքն է», - ասել է Թրամփը լրագրողներին:
Չնայած, որ Կոնգրեսի երկու պալատներում մեծամասնությունը կազմում են հանրապետականները, Թրամփը նշել է, որ դեմոկրատները ևս մեծ ազդեցություն ունեն որոշումների կայացման հարցում:
Հիշեցնենք, որ ներգաղթի վերաբերյալ «զրո հանդուրժողականություն» ցուցաբերելու Թրամփի վարչակազմի խստացված քաղաքականության իրականացման մասին ԱՄՆ-ի գլխավոր դատախաղազը հայտարարել էր այս տարվա ապրիլ ամսին:
amerikayidzayn.com
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15