Հայաստան այցելած հնդիկ բլոգերին զարմացրել է, որ այստեղ ոչ միայն շատ քրիստոնեական հուշարձաններ կան, այլ նաև մահմեդական մզկիթ։
Հայաստանը հնությունների երկիր է, իսկ հայերը դիմացել են ժամանակի փորձությանը։ Այս մասին գրում է Times of India թերթի բլոգեր Ռոյ Չովդհուրին։
«1915թ-ի իրադարձություններից հետո հայերի մեծամասնությունն ապրում է սփյուռքում։ Նրանք պահպանում են պատմական Հայաստանի մասին հիշողությունը։ Բայց այսօրվա Հայաստանում տեսնելու շատ բան կա։ Անկասկած, պետք է շրջել Երևանի կենտրոնում և տեսնել Արարատը։ Երևանից և Արարատյան դաշտից աստվածաշնչյան լեռան տեսարանն ուղղակի հիասքանչ է։ Իսկ Երևանի կենտրոնում նաև մահմեդական մզկիթ կա»,-նշում է հեղինակը։
Երևան այցելող հնդիկներին նա խորհուրդ է տալիս նստել ինչ-որ ամառային սրճարանում և շրջել Վերնիսաժում։ Սևանը կարող է զարմացնել իր վառ կապույտով դեղնավուն և կարմրավուն լեռների ֆոնին (թեև գարնանն այստեղ լեռները ներկվում են գարնանային գույներով)։
Նորավանքը՝ 13-րդ դարի եկեղեցին, հիանալի վայր է մեկօրյա ուղևորության համար։ Այս եկեղեցին սուրբ է համարվում. լեգենդի համաձայն` աստված պաշտպանել է այն մոնղոլների արշավանքի ժամանակ։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են տեսնել քրիստոնեական հնություններ, պետք է այցելեն Էջմիածին, գրում է պարբերականը։
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27