Կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման, ինչպես նաև ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր են քննարկվել այսօր կառավարությունում։
Հանդիպմանը ներկա գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն անդրադառնալով կաթի մթերման շուրջ առաջացած խնդիրներին՝ ներկայացրել է այն հնարավոր պատճառները, որոնք ազդեցություն ունեն կաթի գնագոյացման վրա:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչութան հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է հետևողական քայլեր իրականացնել՝ կաթնամթերքից արտադրվող բոլոր արտադրատեսակների ստանդարտները պահպանելու և քաղաքացիների իրազեկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Նա հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների ներագրավմամբ ձևավորել աշխատանքային խումբ, որը մանրամասն կքննարկի ոլորտում առկա խնդիրները և կներկայացնի դրանց լուծման առաջարկությունները՝ հաշվի առնելով նաև գյուղացիական տնտեսությունների շահերի պաշտպանության կարևորությունը:
Զեկուցվել է, որ ներկա դրությամբ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացը կազմակերպվում է պատշաճ մակարդակով: Մասնավորապես, տեղեկացվել է, որ հունիսի 15-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 37 հազար 446 տոննա պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 28 հազար 651 տոննայի դիմաց: 2018 թվականի ընթացքում արդեն իսկ արտահանվել է 14 հազար 652 տոննա ծիրան՝ 2017-ի նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց, ինչպես նաև 2237 տոննա կեռաս՝ նախորդ տարվա 420 տոննայի դիմաց: Պատասխանատուները նշել են, որ ընդլայնվել են նաև արտահանման շուկաները: Մասնավորապես, արտահանումներ են կազմակերպվում ոչ միայն Ռուսաստան, այլ նաև Բելառուս, Ղազախստան, Վրաստան, ԱՄԷ, ԱՄՆ և այլ պետություններ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է արտահանման ծավալների շարունակական ավելացումը և պատասխանատուներին հանձնարարել ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել հնարավոր բոլոր խնդիրները, ուղիղ կապ պահպանել արտերկրի գործընկերների հետ՝ նաև տարբեր խնդիրներ կանխարգելելու նպատակով: «Ռուսաստան այցի ընթացքում արտահանման թեման քննարկվել է և այնտեղ նույնիսկ սպասում կա, որ մեր արտահանման ծավալները կավելանան: Ռուսաստանի մեր գործընկերները շուկան հագեցնելու հետ կապված խնդիր ունեն և հույս ունեն, որ մենք իրենց այդ հարցում աջակցություն կցուցաբերենք»,- ասել է վարչապետ Փաշինյանը՝ կարևորելով արտահանվող ապրանքների սանիտարական կանոններին համապատասխանության ապահովումը:
Ոռոգման գործընթացի կազմակերպման առնչությամբ զեկուցվել է, որ այն ընթանում է պատշաճ մակարդակով, ինչին նպաստել են նաև բարենպաստ եղանակային պայմանները: Վարչապետն այս հարցում ևս ընդգծել է ամենօրյա համակարգված աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը:
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02