Մանսուրյանների ընտանիքի ողբերգությունը հուլիսի 8-ին կարող էր շատ ավելի ծանր հետևանքներ ունենալ, եթե չլիներ հարևանը, ով ուղղակի բռնել է չարագործի ձեռքը:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ անհաշտ մթնոլոտն այս ընտանիքում ունի հին պատմություն եւ արդեն մի քանի քրեական գործ` ընտանիքի տարբեր անդամների վերաբերյալ ուղարկվել է դատարան, մի քանիսն էլ` նախաքննության փուլում:
1985թ ծնված Վլադիկ Մարտիրոսյանը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 27.01.2016թ. ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 6 ամիս ժամկետով` կնոջը տառապանք պատճառելու համար, պատիժը պայմանականորեն նրա նկատմամբ չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով, թեեւ հոդվածը նախատեսում է մինչեւ 3 տարվա ազատազրկում:
Իր մանկահասակ երեխային տեսակցելուն չթույլատրելու համար լարված փոխհարաբերությունների մեջ գտվելով իր նախկին կնոջ Թագուհի Մանսուրյանի և վերջինիս ծնողներ Կարինե ու Վաչագան Մանսուրյանների հետ 2016թ. հուլիսի 8-ին` վաղ առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում, պայմանական ազատազրկման դատապարտված Մարտիրոսյանն այցելել է նրանց:
Բնակարանի աստիճանահարթակում վիճաբանություն է սկսվել Թագուհի, Վաչագան և Կարինե Մանսուրյաննների հետ, որի ընթացքում նախկին կնոջ հայրը վերցրել է կացինը, իսկ Վլադիկ Մարտիրոսյանն էլ նրա ձեռքից քաշել վերցրել է եւ բազմաթիվ հարվածներ հասցրել նախկին զոքանչի վերջինիս մարմնի տարբեր մասերին` սպանելով նրան:
Ապա` կացինով հարվածներ է հասցրել նախկին կնոջն ու աներոջը, սակայն ձայների վրա դուրս է եկել հարեւանը եւ բռնել վայրենացած երիտասարդին:
«Փաստինֆո»-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Վ.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրկի 2 հոդվածով` սպանության եւ 2 անձի սպանության փորձի համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47