Ծաղկաձորում կազմակերպվել է գեղեցիկ բացօթյա համերգ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հրապարակում «Մինորա» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է գեղեցիկ բացօթյա համերգ: Ծաղկաձորի քաղաքապետարանի աջակցությամբ անցկված համերգին ներկայացվել են ինքնատիպ պարային ու երաժշտական համարներ, հանդես են եկել խմբեր Երևանից ու տարբեր մարզերից: « «Մինորա» մշակութային կենտրոնն արդեն երրորդ տարին Ծաղկաձորում կազմակերպում է նման համերգային ծրագիր: Մեր նպատակն է պրոֆեսիոնալ պարն ու երգը ներկայացնել նաև հանրապետության մարզերում, որպեսզի մարզային բնակչությունը ևս անմասն չմնա մշակութային կյանքից»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան): Նրա խոսքով՝ մարզաբնակ հանդիսատեսը միշտ ոգևորությամբ է ընդունում նմանատիպ միջոցառումները: Այս համերգն էլ բացառություն չէր: Ի դեպ, հավելենք, որ միջոցառման մասնակիցներն արժանացել են գավաթների ու պատվոգրերի: Նշենք, որ մշակութային կենտրոնը նախատեսել է նաև մի շարք համերգներ հանրապետության մարզերում: Առաջիկայում համերգներ տեղի կունենան նաև Սևանում և Դիլիջանում: Տեղեկացնենք, որ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով և փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով:
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42