Օդեսայի հայկական մշակութային կենտրոնում հունիսի 16-ին կազմակերպվեց ավանդույթների մշակույթի և նորարարական տեխնոլոգիաների միջազգային Ագրարային առաջին փառատոնը` «Odessa-Agro-Fest», որի կազմակերպիչներն էին «Օդեսայի դիվանագիտական ակումբը», Օդեսայի Հայ համայնքը (Ուկրաինայի հայերի միություն, ՈւՀՄ), տեղական գիտահետազոտական ինստիտուտները և բուհերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Իր ողջույնի խոսքում Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին և կազմակերպիչներին, կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ ծանոթանալու տարբեր ժողովուրդների մշակույթներին և նորարարություններին: Գլխավոր հյուպատոսը նաև ողջունեց փառատոնի անցկացումը Օդեսայի Հայկական մշակութային կենտրոնում՝ ընդգծելով հայ համայնքների նշանակալի դերը երկրի մշակութային կյանքում:
Փառատոնի տաղավարներում ներկայացված էին զանազան գյուղմթերք, գինիներ, նոր տեխնոլոգիաների միջոցով ստացված գյուղատնտեսության մեջ օգտագործվող նյութեր և այլ ապրանքներ: Փառատոնի շրջանակներում ներկայացվեցին հայկական, ուկրաինական, բուլղարական երգեր և պարեր:
Միջոցառմանը ներկա էին Ռումինիայի և Վրաստանի գլխավոր հյուպատոսները, Սիրիայի, Բուլղարիայի, Սլովակիայի պատվո հյուպատոսությունների ներկայացուցիչները, ինչպես նաև գիտնականներ և գիտահետազոտական հիմնարկների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
12:18
12:07
11:44
11:35
11:14
10:44
10:18
09:36
09:19
09:02
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44