Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։ Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարը ողջունել և շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ նշելով, որ բնապահպանության ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի երկարամյա համագործակցությունը կայուն հիմքերի վրա է, ինչը լավագույն նախապայմանն է հետագա շարունակական սերտ համագործակցության և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու համար: Նկատելով, որ որոշ բնապահպանական խնդիրների լուծման գործում Ճապոնիան առաջնային դերակատարություն ունի՝ Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է մասնավորապես սնդիկի դեմ պայքարին, որի շրջանակներում Հայաստանն ստորագրել և վավերացրել է Մինամատայի կոնվենցիան։ Նախարարը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում հայ-ճապոնական հարաբերությունները բնապահպանության ոլորտում նոր մակարդակի կբարձրանա՝ դառնալով առավել ակտիվ ու լայնածավալ:
Հայաստանում Ճապոնիայի դեսպանը գոհունակությամբ շեշտել է, որ իր պաշտոնավարման սկիզբը համընկել է Հայաստանի նոր կառավարության ձևավորման հետ և համոզմունք հայտնել, որ հետագա համագործակցությունն արդյունավետ կլինի։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին կարևորել է բնապահպանական մարտահրավերներին դիմակայելը, որոնք վերջին շրջանում համամարդկային բնույթ են ստացել և հայտնել է իր երկրի պատրաստակամությունը՝ կիսվելու այդ ուղղությամբ ունեցած լավագույն փորձով։ Դեսպանը ներկայացրել է նախորդ դարի վաթսունական թվականներին Ճապոնիայի ունեցած բնապահպանական խնդիրները, որոնք հնարավոր է եղել հաղթահարել պետության և բիզնեսի համագործակցության շնորհիվ։ Բնապահպանության նախարարը նույնպես կարևորել և առաջնային է համարել պետությունների տնտեսական զարգացման գործընթացում բնապահպանական և սոցիալական բաղադրիչների համադրումը և հատկանշել այդ հարցում համագործակցության լայն հնարավորությունները։
Անդրադարձ է եղել նաև «Կանաչ կլիմայական հիմնադրամի» շրջանակներում երկու երկրների համագործակցության հնարավորություններին՝ նկատի ունենալով, որ Ճապոնիան հիմնադրամի հիմնական դոնոր պետություններից է։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15