MTV Movie & TV Awards 2018-ի կարմիր գորգի վրա իր համեստ հանդերձանքով զարմացնելով բոլորին՝ Քիմ Քարդաշյանը բաց թողածը լրացրել է Լոս Անջելեսում տեղի ունեցած հատուկ fashion-գագաթաժողովի ժամանակ:
Նրան ընկերակցել է մայրը՝ Քրիս Ջենները: Երկու կանայք էլ ընտրել են սպիտակ գույնը:
37-ամյա Քիմը փայլել է Jacquemus կոմպլեկտով՝ երկար, մինչև կրունկները հասնող ուղիղ փեշ և գոտկատեղի վրա կապվող սպիտակ վերնաշապիկ:
Բոլորի ուշադրությունը, սակայն, կենտրոնացած է եղել նրա՝ մինչև գոտկատեղը իջնող լանջաբացվածքի վրա: Գագաթաժողովի շրջանակներում Քիմը պատմել է դիմահարդարման միջոցների իր առաջին խանութի՝ KKW-ի բացման մասին: