ՀՀԿ-ն հրաժարվել է մասնակցել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին մինչ ստեղծվող հանձնաժողովի աշխատանքները: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Այսօր Իոաննիսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ: Նա ասել է, որ բոլոր խորհդարանական եւ արտախորհրդարանական ուժերին, ՀԿ-ներին, ազգային փոքրամասնություններին տեղեկացրել են քննարկումների մասին:
«Բացի ՀՀԿ-ից, մնացած բոլորի հետ եղել են քննարկումներ, մտքերի փոխանակում, ներկայացրել ենք, լսել ենք, թե ինչ պատկերացումներ ունենք: Այդ ամենն արել ենք՝ մինչեւ նախագծում մի տառ անգամ գրելը: ՀՀԿ-ից հրաժարվեցին այդ քննարկումներից, պատճառաբանեցին, որ խորհրդարանում ստեղծվելու է հանձնաժողով: Ամեն դեպքում ես ներկայացրեցի, որ չենք ուզենա սկսել նախագծի հետ աշխատանքը, մինչեւ բոլորի հետ քննարկելը: Մենք շահագրգռված ենք, որ բոլորը ներգրաված լինեն, բայց իրենց իրավունքն է: Առաջին նախագիծը կպատրաստվի առանց ՀՀԿ-ի»,-ասաց Իոաննիսյանը:
Հարցին, թե այսինքն, այն նախագիծը, որը կբերվի խորհրդարան, կլինի «կոնսենսուս հանած 1»` ի դեմս ՀՀԿ-ի՞՝ Իոաննիսյանը պատասխանեց. «Չէ, մինչեւ ԱԺ բերելը այն քննարկվելու է, այն նաեւ կբերվի խորհրդարանական ուժերի հետ քննարկման եւ ես հուսով եմ, որ ՀՀԿ-ն արդեն այդ քննարկումներին կմասնակցի»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01