ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 20-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշեց, որ քաղաքական նոր իրավիճակները համագործակցության նոր հեռանկարներ են բացել։ Տնտեսապես զարգացած Ճապոնիայի հետ համագործակցության խորացմանն ուղղված ամեն մի քայլ նոր հնարավորություն է մեր երկրի զարգացման ճանապարհին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Ճապոնիայի կառավարության հետ արդեն իսկ առկա համագործակցության ուղղություններին։ Մասնավորապես, Հայաստանի Հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար Ճապոնիայի ունեցած ներդրման, կիբերանվտանգության դեմ համատեղ պայքարի, ՏՏ ոլորտի ծրագրերին։
Ջուն Յամադան նշեց, որ երկու երկրների միջև համագործակցության ուղղություններն ավելի ակտիվացնելու, զարգացնելու և նոր ուղիներ բացելու համար կներդնի բոլոր ջանքերը կարևորագույն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տրանսպորտը, կապը և տեղեկատվական տեխնոլոգիաները։
Դեսպանը նաև ընդգծեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ մասնագետների բարձր որակները և Հայաստանի ունեցած մեծ ներուժն այդ բնագավառում։
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02