Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ Բջնիից Մայր Աթոռ ժամանած ուխտավոր դպրոցականների հետ:
Համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Արիստակես քահանա Բաղալյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ուխտավորներին, անդրադարձավ նաև Բջնիի հոգևոր կյանքին: Տեր Հայրն ընդգծեց, որ պատանիների համար հանդիպումը ՀայոցՀայրապետի հետ պատմական է և, վստահաբար, պիտի մեծ ազդեցություն ունենա իրենց կյանքում:
Այնուհետև պատանիները ներկայացրեցին Տասնաբանյա պատվիրանները և ավետարանական երանիները:
Ողջունելով Բջնիի աշակերտների հավատավոր ոգին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր սերն ու օրհնությունը բերեց ներկաներին և իր գնահատանքը փոխանցեց հոգևոր հովվին և ուսուցիչներին` դեպի Վաղարշապատի սրբավայրեր ու Մայր Աթոռ ուխտագնացությունը կազմակերպելու համար:
Հայոց Հայրապետն ընդգծեց, որ ուխտագնացությունն աղոթքով ինքնամաքրվելու, դեպի Աստված, Սուրբ Եկեղեցին և սրբազան ժառանգությունը սերն առատացնելու ճշմարիտ ճանապարհն է: Բջնեցիներին Նորին Սրբությունը պատգամեց մշտապես գնալ ուխտի, որպեսզի ճանաչելով և սիրելով Աստծուն` զերծ մնան սխալ ընթացքներից և երբեք չսայթաքեն կյանքում: Հայրապետը հորդորեց ներկաներին մասնակից դառնալ եկեղեցական կյանքին, ամեն կիրակի ներկա գտնվել Սուրբ Պատարագին, հաճախ այցելել տարածաշրջանի վանքեր և եկեղեցիներ` իրենց աղոթքները միախառնելու այդ սրբավայրերին կենդանություն հաղորդած նախնյաց աղոթքին:
Գարեգին Բ Կաթողիկոսը նաև անդրադարձավ Սուրբ Էջմիածնի խորհրդին` շեշտելով, որ այն մեր ինքնությունն է, ազգային լինելիության երաշխավորը, որին կապված է յուրաքանչյուր հայ իր հոգով, սրտով և զգացումներով:
Նորին Սրբությունը, վերհիշելով բջնեցիների հետ ունեցած իր շփումները և զանազան տեղական ավանդույթներ, նշեց, որ Բջնին հոգեհարազատ և սիրելի է իր համար պատմությամբ, սրբավայրերով, աղոթական միջավայրով և ժողովրդով:
Այնուհետև Նորին Սրբությունը հարցեր ուղղեց աշակերտներին` թելադրելով ժրաջան լինել ուսումնառության մեջ` ուրախություն պարգևելու ծնողներին, փառք և պատիվ բերելու իրենց ընտանիքներին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտավորներին խաչեր ընծայեց` մաղթելով Աստծո օրհնության ներքո երջանկությամբ շաղախված խաղաղ և անվրդով կյանք: Ուխտավորներն իրենց հերթին Նորին Սրբությանը նվիրեցին Բջնիի Սուրբ Սարգիս հնամենի եկեղեցու նկարը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15