Հուլիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 222 դեպքի: Քննարկվեց նաև Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող շենքի տանիքում բռնկված հդեհի դեպքը: Դեպքի վայրում են եղել 12 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը. ինչպես նաև՝ ներգրավվել է քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա: Հրշեջ-փրկարարական համակարգված աշխատանքների արդյունքում հրդեհը մեկուսացվել և մարվել է 00.53-ին:
Նախարար Երիցյանը շնորհակալություն հայտնեց ծառայության համար և հանձնարարեց հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված բոլոր հրշեջ-փրկարարներին ներկայացնել խրախուսման:
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը նույնպես անդրադարձավ Տիգրան Մեծ 4 հասցեում գրանցված խոշոր հրդեհին, նշեց, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են փորձագետները, նշանակվել է փորձաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառը ճշտելու համար:«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Տնօրենը նշեց, որ շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանքներից արձակվել է մոտ 69.000 կրակոց, սակայն հուլիսի 10-ին տեղացած առատ անձրևն ու կարկուտը բազմաթիվ վնասներ են հասցրել հատկապես Արագածոտնի և Արմավիրի մարզերում: Գրանցվել է չորրորդ (ամենաբարձր) կարգի կարկտային պրոցես: Արմավիրի մարզում տուժել է 21 համայնք, որոնցից 15-ը չպաշտպանվող գոտում է եղել: Տնօրենի փոխանցմամբ՝ բազմաթիվ շենք-շինություններ տուժել են նաև ուժգին քամիներից, որոնց հասցրած վնասի չափը ճշտվում է: Անդրադառնալով եղանակային պայմաններին՝ Լ. Վարդանյանը նշեց, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, իսկ ասյօր արդեն համեմատաբար կկայունանա:
Նախարարի խորհրդկան Ա. Հակոբյանը զեկուցեց, որ ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդը մասնակցում է հետաքրքիր մի նախաձեռնության: Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության հետ մեր վետերաններն այցելում են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներ՝ իրենց աջակցությունն ու շնորհակալությունը հայտնում: Այդ ծրագրի շրջանակներում՝ այցելել են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սան Հրաչյա Մուրադյանի ընտանիք, ով ապրիլյան օրերի հերոսներից է:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և ուսումնավարժանքների կազմակերպման մասին։
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02