Եվրո-2016-ը ինչպես և բազմիցս մասնագետների կողմից է որոկավորվել որպես էքսցենտրիկ, այնպես էլ եզրափակիչը այդպիսին եղավ: Անգամ բուքմեյքերները, ովքեր իսկզբանե չեմպիոնի տիղոսի ամենահավանական թեկնածուներից տանտերերին` ֆրանսիացիներին էին համարում, հիմա անակնկալի են եկել: Նմանատիպ անակնկալ կարելի է համարել նաև 2004 թվականի Եվրոպայի առաջնությունը, որը տեղի ունեցավ Պորտուգալիայում և եզրափակչում պորտուգալացիները պարտվեցին Հունաստանի հավաքականին: Եզրափակիչը գրեթե հավասարազոր խաղ ցուցադրած թիմերի պայքար էր, դա էր պատճառը ամենայն հավանականությամբ, որ չեմպիոնական տիտղոսը հիմնական ժամանակում չվճռվեց: Երկու թիմերն էլ ակնկալում էին պատահական հաջողության, ռիսկի չէին դիմում և շեշտը դրել էին սեփական դարպասը գնդակ չնդունելու վրա: Այնուամենայնիվ ֆուրտունան ժպտաց պորտուգալացիներին և նրանք պատմության մեջ առաջին անգամ դարձան եվրոպայի առաջնության չեմպիոն: Անգամ, Ռոնալդույի բացակայությունը չխանգարեց պորտուգալացիներին կամք և ցանկություն դրսևորել ու հասնել այդքան բաղձալի պարգևի: Ինչ խոսք Ռոնալդուն ակումբային կարիերայի ընթացքում բազմաթիվ ձեռքբերումներ ունի, նրան պակասում էր հավաքականի կազմով տիտղոսի հասնելը և դա տեղի ունեցավ: Ռոնալդուն արժանի ֆուտբոլիստ է նման կոչման, երևակայի դա էր պատճառը, որ ֆուտբոլասերների մեծամասնությունը, որոնց երկրպագած թիմերը դուրս էին մնացել եվրո 2016-ի հետագա պայքարից, երկրպագում էին հենց Պուրտուգալիայի հավաքականին, քանզի այնտեղ հանդես էր գալիս Ռոնալդուն:
Ֆրանսիայի հավաքականն էլ իր պարտությամբ վերջ դրեց մի «ավանդույթի», որը ենթադրում էր սեփական հարկի տակ չեմպիոնություն` Ֆրանսիա, 1998 թվական աշխարհի առաջնության չեմպիոն և Ֆրանսիա, 1984 թվական եվրոպայի չեմպիոն: Չնայած Ֆրանսիան եվրոպայի չեմպիոն է հռչակվել նաև 2000 թվականին Բելգիայում:
Ինչևէ Պորտուգալիայի հավաքականը, թեկուզև ոմանց կարծիքով անարժանի կերպով, բայց հռչակվեց Եվրո-2016-ի չեմպիոն, ինչը ևս մեկ անգամ հաստատեց այն, որ ֆուտբոլը անկախատեսելի խաղ է, ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ:
Հ.Գ. Մի լավ բացահայտում էլ կատարվեց այս առաջնության ընթացքում, ֆուտբոլասերները հասկացան, որ Պեպեն այդքան էլ «թարախ» ֆուտբոլիստ չէ, պարզապես Ռեալում են պահանջում նման խաղ, իսկ իրականում Պեպեն ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ է և կաող է հիացմունք առաջացնել: Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հենց Պեպեն:
17:03
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03