Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շատ կարևոր ուղերձներ հղեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա մատնանշեց, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում շեշտադրեց, որ Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը երկարաժամկետ խաղաղության կողմնակիցն են: «Մենք մեր հասարակությանը պետք է պատրաստենք խաղաղության: Այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, ԼՂ-ը ոչ մի ձև, ոչ մի տարբերակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ասաց էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ բոլորն էլ պետք է հասկանան, որ պատերազմի սպառնալիքը Ադրբեջանի, նաև՝ Թուրքիայի կողմից է: Նախագահ Սերժ Սարգսյանի մյուս կարևոր ուղերձը, ըստ Էդուարդ Շարմազանովի, այն էր, որ շեշտվեց, որ ՆԱՏՕ-ն այն հարթակը չէ, որտեղ պետք է քննարկվի ԼՂ հիմնախնդիրը։ Ադրբեջանի փորձերը՝ քննարկումները տանել այլ՝ օրինակ՝ ԵԽԽՎ, թե մեկ այլ հարթակ, ընդունելի չեն: Էդուարդ Շարմազանովը Նախագահի մյուս կարևոր ուղերձը համարեց այն, որ շեշտվեց, որ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն. հետաքննության մեխանիզմներ պետք է դրվեն և ԵԱՀԿ պետք է ընդլայնվի Մինսկի խմբի դիտորդական առաքելության խմբի կազմը: Նկատեց, որ Ադրբեջանը փորձում է հետքայլ անել, չկատարել այդ պայմանավորվածությունները: «Ադրբեջանական կողմը պնդում է, որ ստատուս քվոն անընդունելի է, որ պետք է տարածքների վերադարձնել: Մենք հայտարարում ենք, որ մեզ ձեռնտու չէ ստատուս քվոն, ստատուս քվոյի հիմնական խոչընդոտողն Ադրբեջանն է: Մենք բոլորս գտնում ենք, որ ստատուս քվոն պետք է փոխվի, ստատուս քվոյի փոփոխման համար պետք է մեկ քայլ՝ պետք է ճանաչել ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը: Վարշավայում Սերժ Սարգսյանը նշեց, որ թիվ մեկ խնդիրը Արցախի կարգավիճակի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է: Արցախի ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը»,- նշեց ԱԺ փոխխոսնակը: էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններին, հիշեցրեց, որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում, նշեց, որ մենք պետք է շահագրգռված լինենք, որ այդ երկու կառույցների միջև
հարաբերությունները լավանան: Անդրադառնալով ՆԱՏՕ-ին՝ Հայաստանի անդամակցությանն ասաց, որ անձամբ իր կարծիքով, Հայաստանը չպետք է դառնա ռազմական դաշնակիցն այն կառույցի, որտեղ կա Թուրքիան:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47