Եվրասիական շուկայի ներուժը շատ մեծ է, սահմանափակումներ էլ գրեթե չկան, կարծում է ՀՀ վարչապետը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շուկայում կարող է անվերջ արտահանում իրականացնել։ Այս մասին «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանն այդ ուղղությամբ պետք է աշխատի։ Այսօր ավելի շատ է հայկական միրգ ու բանջարեղեն, պահածոներ, գինի և կոնյակ արտահանվում Ռուսաստան։
«Մենք հույս ունենք, որ կհասնենք արդյունաբերական արտադրանքի արտահանման աճի: Հույս ունենք նաև, որ կավելանան զբոսաշրջային հոսքերը Ռուսաստանից և Եվրասիական տնտեսական միության այլ երկրներից դեպի Հայաստան», — ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` Եվրասիական տնտեսական միությունն առևտրային հարաբերություններում իսկապես ոչ մի սահմանափակում չունի։
Փաշինյանն ասել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վստահելի հարաբերություններ են ձևավորվել։
«Ձևավորվել են ուղիղ, անկեղծ հարաբերություններ, մենք ուղիղ և անկեղծ ամեն ինչ քննարկում ենք։ Կարծում եմ` լավ ենք հասկանում միմյանց։ Այս հարաբերությունները օգնեցին, որ այս կարճ ժամանակահատվածում շատ լավ և վստահելի մակարդակի հասանք», — նշել է Փաշինյանը։
Նա ավելացրել է, որ այդպես պետք է շարունակել։
armeniasputnik.am
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44