«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է աշխարհահռչակ սոպրանո Լիանա Հարությունյանի առաջին մենահամերգը Հայաստանում:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգը տեղի կունենա հունիսի 28-ին , ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում:
Լիաննա Հարությունյանը համարվում է իր սերնդի ամենահզոր վերդիական սոպրանոներից մեկը: Օժտված լինելով ապշեցուցիչ ձայնային կարողություններով՝ երգչուհին հանդես է գալիս հսկայածավալ օպերային ռեպերտուարով՝ անթերի կատարելով Վերդի և Պուչինի, ինչպես նաև ֆրանսիական, ռուսական և կամերային երաժշտության լայն երկացանկ: Ծնված և նախնական կրթությունը ստացած լինելով Հայաստանում՝ Լիաննան շարունակել է ուսումը Փարիզի Բաստիլ օպերայի Լիրիկական ստուդիայում: Երգչուհու աստղային վերելքի սկզիբն է դարձել 2013 թ.-ին Լոնդոնի արքայական օպերային թատրոնում կայացած տրիումֆալ դեբյուտը` Յոնաս Կաուֆմանի և Ֆերուչո Ֆուրլանետոյի հետ միասին` Սըր Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ:
Լիաննա Հարությունյանը երգում է գլխավոր դերերգեր աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում. Նյու Յորքի Մետրոպոլիտան, Լոնդոնի Արքայական, Սան Ֆրանցիսկոյի, Սիդնեյի, Ցյուրիխի, Փարիզի Բաստիլ, Սանկտ Պետերբուրգի, Ֆրանկֆուրտի, Մադրիդի, Նեապոլի, Մուսկատի, Աթենքի, Ամստերդամի, Համբուրգի, այլոց շարքում:
Նրա մասին անգլիական «The Guardian»-ը գրել է.
«...Հարությունյանը երգում էր այնպիս ուժգնությամբ և գեղեցկությամբ, որ թվում էր, թե իր, կամ քո սիրտը շուտով կպայթի...»:
Համերգային ծրագիրը ներկայացնում է արիաներ և նախերգանքներ. Ջուզեպպե Վերդի, Պիետրո Մասկանի, Ջակինո Ռոսինի, Ֆրանչեսկո Չիլեա, Ջակոմո Պուչինի:
«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:
Փառատոնի հիմնադիր նախագան և գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44