Ջավախքում հաճախ են հանդիպում այնպիսի մարդիկ, ովքեր տներում սուրբ անկյուններ ունեն և այդ անկյուններում սրբապատկերների, նկարների հետ նաև սուրբ գրքեր՝ ավետարաններ, նարեկներ, համայիլներ ու այլ պարագաներ են պահում։ Սակայն Ջավախքի հոգևոր և մշակութային հարստությունը ոչ ուսումնասիրվում է, և ոչ էլ պահպանվում:
jnews.ge-ն գրում է, որ Նինոծմինդայի շրջանի Ղուլալիս գյուղում Նալբանդյանների ընտանիքում պահվում է ձեռագիր ավետարան, որը վերանորոգման կարիք ունի։
Նալբանդյանների ընտանիքում պատմությունը մի քիչ այլ է։ Այս տանն է ապրել տարածաշրջանում հայտնի բախտագուշակը (ֆալչին), ով ոչ միայն գուշակություններ է արել, այլ նաև մարդիկ հավատացել են, որ նա կարող է հեքիմություն ևս անել և տարբեր հիվանդություններով մարդկանց են բերել բախտագուշակի մոտ։ Այդ գուշակությունների և հեքիմության արդյունքում, շատ մարդիկ որպես շնորհակալություն տարբեր նվերներ են բերել։ Ավետարանը ևս այդ ճանապարհով է հասել այս տուն։ Սակայն ընտանիքում այս գիրքը համարում են ընտանեկան ժառանգություն և հավատացած են, որ եթե տանից դուրս բերվի այս գիրքը, ընտանիքում դժբախտություն կկատարվի։Բախտագուշակը մահացել է մի քանի տարի առաջ: Այսօր նրա ժառանգությունը պահում է հարսը:
Ավետարանը այսօր պահվում է խոհանոցում, ամանների համար հատկացված պահարանում, որտեղ խաչեր սրբապատկերներ և այլ գրքեր կան։ Սովորության համաձայն, գիրքը փաթաթում են կտորի մեջ։ Ավետարանը վերանորոգման կարիք ունի, առաջին, վերջին էջերը չկան, շատ էջեր խառն են դասավորված, որոշ մանրանկարներ պարզ երևում են, սակայն գրքի էջերի մի մասը իրար է կպած և վտանգավոր է առանձնացնել։
Ընտանիքի անդամներից հետաքրքրվել են՝ արդյոք գիրքը պահպանելու համապատասխան միջոցներ կիրառել են։ Պարզվել է, որ անգամ այդ մասին չեն էլ մտածում, միայն ասում են, որ տանը պահելն անվտանգ է։
Ջավախքն առանձնահատուկ է իր սրբատեղիներով, յուրաքանչյուրը ստեղծման իր պատմությունն ունի. մեկը երազ է տեսել՝ մատուռ կառուցել, մյուսը ավետարան է ունեցել՝ տան անկյունում սրբատեղի է ստեղծել, …
11:48
11:35
11:14
10:59
10:45
10:28
10:12
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
23:45
23:25
23:07
17:52
17:35
17:19
17:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27