Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեեխովերը հաստատել է փախստականների համար սահմանային հսկողությունն ուժեղացնելու մտադրությունը, նույնիսկ եթե կանցլեր ԱՆգելա Մերկելը չկարողանա պայմանավորվել ԵՄ գործընկերների հետ։ Այս մասին նա հայտնել է հարցազրույցում, որը հրապարակվել է Suddeutsche Zeitung թերթում։
«Եթե ԵՄ գագաթաժողովին չգտնվեն արդյունավետ լուծումներ, ապա մենք կսկսենք արտաքսել միգրանտներին, որոնք գրանցված են ԵՄ որեւէ այլ երկրում»,- ասել է նա։
Ապօրինի միգրացիային հակազդելու խնիրը լուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել Գերմանիայի կառավարությունում։
Ավելի վաղ Զեեխովերը հայտնել էր, որ կարող է միակողմանի կարգով արձակել հրաման, որը երկրի ոստիկանությանը թույլտվություն կտա սահմաններին զանգվածային հսկողություն սկսել ու արտաքսել այն միգրանտներին, որոնց Գերմանիայի տարածքում ապաստան չի տրամադրվել։
Բավարական Քրիստոնյա – սոցիալական միությունը Մերկելին երկու շաբաթ է տվել միգրացիոն խնդիրը եվրոպական մակարդակի վրա լուծելու համար։
Կանցլերն ի պատասխան Զեեխովերին հիշեցրել է գերմանական քաղաքականության մեջ լիազորությունների տարանջատման մասին, որը ենթադրում է նաեւ ցանկացած նախարարի աշխատանքից հեռացնելու հնարավորություն։
«Կանցլերի գերատեսչությունում ուռճացրել են խնդիրը։ Կոալիցիոն գործընկերոջը լիազորություններով սպառնալը շատ արտասովոր է։ Մենք չենք համակերպվի դրան»,- ասել է ՆԳ ղեկավարը այսօրվա հարցազրույցում։ Մինչ այդ նա արդեն խոսում էր իշխող բլոկի հնարավոր տրոհման մասին, եթե իրեն հեռացնեն պաշտոնից։
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55