«Սա բարեկամության խորհրդանիշ է», - ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը դժվարությամբ է թաքցնում հպարտությունը՝ հունիսի 27-ին Վաշինգտոնի ազգային պուրակում մեկնարկող Սմիթսոնիան մշակութային հաստատության խոշոր փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը: Փառատոնի անցկացման մեջ դեսպանը տեսնում է նաեւ կարեւոր խորհրդանիշ.
«100 տարի առաջ հայերն առաջին անգամ, Ցեղասպանություն վերապրած, այնուհետեւ՝ Առաջին աշխարհամարտի մասնակից հայերը հավաքվել էին այստեղ, կապիտոլիումի առջեւ, որպեսզի շնորհակալություն հայտնեին Միացյալ Նահանգներին, այն միսիոներներին, Ուիլսոնի եւ Ռուզվելթի կառավարություններին: 100 տարի անց՝ ինքնավստահ ժողովուրդ, որ վերադառնում ենք նույն տեղը, նույն վայրը, արդեն ներկայացնելու մեր քաղաքակրթությունը»:
Փառատոնի կազմակերպիչ Սմիթսոնիան հաստատությանը հետաքրքրում էր հատկապես հայ ժողովրդի եզակի կարողությունը պահպանել մշակույթն ու ավանդույթները նույնիսկ մերթընդմերթ պետականության բացակայության պայմաններում.
«Երկու շաբաթների ընթացքում այս բոլոր տաղավարներում տեղի է ունենալու հայկական կյանք: Մեր կենցաղն է այստեղ ցուցադրվելու»:
Խոհանոցային արհեստից մինչեւ ծիսակատարություն՝ ներկայացված կլինի Հայաստանի պատմամշակութային ողջ բազմությունը: Հատուկ տեղ է հատկացված նաեւ Սփյուռքին.
«Հայաստանի մշակութային կյանքը, ժառանգությունը չի կարելի պատկերացնել առանց Սփյուռքի»:
Այն, որ Սմիթսոնիանի ժողովրդական փառատոնը, որի արմատները աճում են կես դար առաջ ԱՄՆ-ում անցնող Վիետնամի պատերազմի դեմ ցույցերից, այս անգամ ներկայացնելու է նոր Հայաստանը, նույնպես խորհրդանշական է, համոզված է դիվանագետը.
«Այս տարի Հայաստանում էլ այդպիսի մի բողոքի ալիք եղավ: Մենք տեսանք մեր երիտասարդների եռանդը եւ ստեղծագործական եռանդը: Այդ առումով ինձ համար շատ խորհրդանշական է, որ թավշյա հեղափոխության Հայաստանը այս տարի ներկայացված է լինելու նաեւ այս զբոսայգում»:
Փառատոնի անակնկալներն այսքանով չեն ավարտվում: Հուլիսի 8-ին, փառատոնի վերջին օրը Վաշինգտոնի ազգային պուրակում նախատեսվում է հայկական ավանդական Վարդավառ տոնել:
amerikayidzayn.com
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27