Մեծ Բրիտանիայի կառավարությունը ուժեղացնում է երկրում անվտանգության միջոցառումները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցելությանն ընդառաջ: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Պարբերականի տվյալներով՝ բրիտանական իշխանությունները սպասում են, որ Թրամփի այցելության ժամանակ երկրում տեղի կունենան զանգվածային բողոքի ակցիաներ:
Ինչպես նշվում է, ԱՄՆ նախագահի պահպանությունը կապահովեն մոտ 10 հազար ոստիկաններ, 40 ոստիկանական մեքենաներ և մոտոցիկլետներ:
Միաժամանակ, Թրամփի դեմ բողոքի ակցիաների անցկացման վայրեր կուղղվի ռազմական ոստիկանությունը: