Արցախում հուլիսի 1-ից կվերսկսվեն զբոսաշրջային չվերթները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ավիացիայի բաժնի պետ Սամվել Թավադյանը, ով նաև Արցախի երկնքում անցած տարվանից թռիչքներ իրականացնող երկտեղանոց ինքնաթիռի օդաչուն է:
«Կարելի է ասել` սեզոնը նոր է բացվում, եղանակը խանգարում էր, որ չվերթներ իրականցնեինք, անձրև էր, կարկուտ»,-շեշտեց նա:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք սահմանին հակառակորդի ակտիվության վերաբերյալ հաղորդագրությունները չեն կարող ազդել զբոսաշրջիկների հոսքի վրա, Սամվել Թավադյանն ասաց, որ չի կարծում, թե ազդեցություն կունենա:
«Մենք սահմանից բավականին հեռու ենք թռիչքներ իրականացնում, թիրախավորելու հնարավորություն չեն ունենում, անվտանգությունն ապահովված է: Նախորդ տարի թռիչքներ իրականացնելու ժամանակահատվածում 120-ից ավել զբոսաշրջիկներ են օգտվել, հակառակորդի ՀՕՊ-ի կողմից որևէ գործողություն չի իրականացվել»,-շեշտեց նա:
Սամվել Թավադյանն ասաց, որ բազմաթիվ երկրների քաղաքացիներ, ինչպես նաև տեղացիներ, պարբերաբար հետաքրքրվում են չվերթների մասին, նախատեսվում է, որ այս տարի հոսքը կավելանա և լավ կլիներ, որ 4-6 տեղանոց ինքնաթիռ ունենային, այդ նպատակով նաև «Արցախ Էյր ֆեսթ» -ն էր անցկացվել, սակայն ինքնաթիռ գնելու համար անհրաժեշտ միջոցներ չէր հավաքվել:
«Ցավոք սրտի, եղանակի պատճառով գումարը չի հավաքվել: Մենք մեր կողմից ինչ անհրաժեշտ էր, կազմակերպել էինք, սպասում էինք 5-6 հազար հաճախորդ, բայց օգտվել է 2000-2500 հաճախորդ: Անձրևի պատճառով օդապարիկի, մոտոպարապլանի համար մնացել էր 1500 հաճախորդ, մարդիկ տոմսերը ձեռք էին բերել, բայց երադարձել էին: Հիմա ամեն ինչ անելու ենք, որ կարողանանք ակտիվացնել, միջոցներ ձեռք բերենք ինքնաթիռների համալրման համար»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Yell Extreme Park-ի և Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համատեղ նախաձեռնությունը հնարավորություն է տալիս Արցախի գեղեցկությունը վայելել նաև երկնքից: Թռիչքները մեկնարկել են նախորդ տարի մայիսի կեսերին՝ Ստեփանակերտ-Շուշի և հետադարձ ուղղությամբ։ Նախաձեռնությունն ունի բացառապես զբոսաշրջային նպատակ, չեն իրականացնելու կանոնավոր քաղաքացիական փոխադրումներ:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15