ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է լայնածավալ ուսումնասիրություն՝ սրտի ստենտավորման վիրահատության գնագոյացման վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովից, նկատի ունենալով այս ծառայության համար հիվանդանոցների կողմից սահմանված բավականին բարձր գինը, որը դրա կարիքն ունեցող հիվանդների մեծ մասի համար անմատչելի է, հանձնաժողովը կարևորել է այս տեսակի վիրահատության գնագոյացման ուսումնասիրությունը: ՀՀ մրցակցային մարմնի կողմից կատարված հաշվարկները փաստում են, որ ստենտավորման ներկայիս արժեքը կարող է նվազել ավելի քան 100 հազար դրամով:
Եվ այսպես. ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել է ՀՀ-ում ստենտավորում իրականացնող բոլոր բուժհաստատությունների (թվով 11 ) կողմից այս ծառայության գնագոյացման շղթան: Հանձնաժողովը ծավալուն տեղեկատվություն է պահանջել բուժհաստատություններից, որի հիման վրա գնահատվել են ստենտավորման վիրահատության գնագոյացման շղթայի մաս կազմող ավելի քան 40 ծախսային բաղադրիչները՝ սկսած ստենտի արժեքից մինչև վիրահատական գործիքներ և դեղորայք:
Պարզվել է, որ 1 դեղապատ ստենտով վիրահատության արժեքը կազմում է միջինում 1.1 մլն դրամ, իսկ ինքնարժեքը՝ 840 հզ դրամ, որի 55%-ը բաժին է ընկնում նյութածախսին (ստենտի արժեք, դեղորայք, վիրահատական պարագաներ և այլն ), 45 %-ը ձևավորվում է վարչական վերադիր և այլ ծախսերի հաշվին ( բժշկի և բուժքույրերի աշխատավարձ, մաշվածության ծախս (ամորտիզացիա), կոմունալ վճարումներ և այլն ):
ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ 1.1 մլն դրամ գնի պարագայում ստենտավորման վիրահատության շահութաբերությունը կազմում է շուրջ 25%, ինչը բավական բարձր ցուցանիշ է՝ համանման այլ բժշկական ծառայությունների գների համեմատ։ Հետևապես, լիովին իրատեսական է, որպեսզի բուժհաստատությունները իրենց շահույթը նվազեցնելու հաշվին վերանայեն վիրահատության արժեքը՝ իջեցնելով այն շուրջ 100 հազար դրամով:
Տեղեկացնենք նաև, որ ընդհանուր առմամբ ստենտավորման վիրահատություններ իրականացվում են թվով 11 բուժհաստատություններ, իսկ ստենտերի ներմուծում մատակարարներում են իրականացրել 7 ընկերություններ։
Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ ըստ հանձնաժողովի, հետագայում ևս հնարավոր է հասնել վիրահատության արժեքի էլ ավելի նվազման՝ մատակարար ընկերությունների հետ տարվող բանակցությունների արդյունքում:
Հանձնաժողովը ուսումնասիրությունների ողջ փաթեթը տրամադրել է նաև Առողջապահության նախարարությանը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01