ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման հատուկ ներկայացուցիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Մամի Միզուտորիին, ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին և ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Պաոլա Ալբրիտոյին, ովքեր Հայաստան են այցելել՝ մասնակցելու Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Աղետների դիմակայունության ամրապնդումը և զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներին:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ Հայաստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ համոզմունք հայտնելով, որ խորհրդարանական լսումները համագործակցության խթանման նոր ազդակ կհանդիսանան:
ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է աղետների ռիսկերի նվազեցման ու կառավարման ոլորտում մեր երկրում իրականացվող քայլերը՝ կարևորելով այս հարցում ԱԺ մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների դերը: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ այն նպաստավոր հարթակ է ոլորտի խնդիրների վերհանման, միջազգային փորձի ուսումնասիրման և արդյունավետ կիրառման համար:
Շոմբի Շարփն ընդգծել է, որ ՄԱԿ-ը մի շարք ոլորտներում, այդ թվում աղետների ռիսկերի նվազեցման հարցում արդյունավետ համագործակցում է Հայաստանի խորհրդարանի ու կառավարության հետ:
Մամի Միզուտորիի խոսքով՝ ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը սերտորեն համագործակցում է օրենսդիրների հետ և ոլորտի խնդիրների լուծման հարցում արժևորում է խորհրդարանի մասնակցությունը: Նշվել է, որ հաջորդ տարի Ժնևում նախատեսվում է անցկացնել «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» համաժողովը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է աղետների վտանգի նվազեցմանն ուղղված ռազմավարական և համակարգված մոտեցումների ցուցաբերումը, ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացումը և օրենսդրության շարունակական կատարելագործումը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15