Երևանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի հրավերով Sony Music-ի արտիստ, ֆրանսիացի
հանրահայտ կիթառահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Թիբո Կոուվինը
վարպետության դաս է անցկացրել հայ կիթառահարների համար: Թիբո Կոուվինը (Ֆրանսիա) պարբերաբար
հանդես է գալիս վարպետության դասերով աշխարհի մի քանի տասնյակ երկրներում. նա Հայաստանում էր
առաջին անգամ:
«Ես առաջին անգամ եմ ձեր երկրում, ինձ այն շատ դուր է եկել: Այստեղ հիանալի մթնոլորտ է: Ինչ
վերաբերում է վարպետության դասին, պետք է ասեմ, որ իսկապես մեծ հաճույք էր տեսնել նման
տաղանդավոր երաժիշտների: Շատ տպավորված եմ այստեղի արտիստներով, նրանց կատարողական
տեխնիկայով: Շատ բարձր կարծիքի եմ այն բոլոր երաժիշտների մասին, ովքեր Հայաստանում մասնակցեցին
իմ վարպետության դասին»,-նշում է Թիբո Կոուվինը:
Նա փաստում է՝ տեղյակ է, որ Հայաստանում ամեն տարի անցկացվում է Երևանյան միջազգային կիթառի
փառատոնը: Աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում ելույթ ունեցած արտիստը շեշտում է՝ մեծ
հաճույքով կվերադառնա մեր երկիր՝ հանդես գալու համեգով փառատոնի շրջանակում:
«Կիթառը շատ մեծ ժողովրդականություն վայելող գործիք է: Պետք է ասել, որ այն կիրառվում է
երաժշտական բոլոր ժանրերում՝ ռոքից մինչև դասական»,-հավելում է Sony Music-ի արտիստն, ով
Երևանից անմիջապես հեռո մեկնելու է Փարիզ, Լոնդոն ու այլ քաղաքներ՝ համերգներով ու վարպետության
դասերով հանդես գալու համար:
Նշենք, որ Թիբո Կոուվինի վարպետության դասն իրականություն էր դարձել Երևանի կիթառահարների
ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի
նախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանի
նախաձեռնությամբ: Սա Երևանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված
առաջին վարպետության դասը չէր: Ասոցիացիան արդեն իսկ հայ կիթառահարների համար կազմակերպել է
մի շարք վարպետության դասեր աշխարհում մեծ հեղինակություն վայելող կիթառի վարպետների
մասնակցությամբ:

22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
17:41
17:21
17:17
17:13
16:48
16:39
16:29
16:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44