Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այն կարծիքին է, որ մարդկանց ենթագիտակցության մեջ կա այն տեսակետը, որ կոռուպցիան գոյություն ունի, որովհետև անհատներն են վատը ու նրանց հեռացնելով խնդիրը կանհետանա: Քաղաքագետը նման կարծիք հայտնեց հունիսի 26-ին հրավիրված ասուլիսի ընթացքում: «Մեծ հեղափոխությունները հիմնականում կառուցվում են ոչ թե «հանուն», այլ «ըննդեմ» գաղափարախոսության հիման վրա: Իշանության եկողներն ասում են, որ կփոխեն մարդկանց, կպայքարեն կոռուպցիայի դեմ ու ժողովուրդը մտածում է, որ խնդիրն անհատների մեջ է, որոնց փոխելով էլ բոլոր վատ դրսևորումները կվերանան»,- ասում է Իսկանդարյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս իրավիճակում քաղաքագետը զարմանալի չի համարում նախկին իշխանության ներկայացուցիչների ձեռբակալությունները: Դրանք հատուկ են բոլոր թավշյա հեղափոխություններին, որովհետև այդպիսի մասշտաբներ ունեցող փոփոխություններից հասարակության ակնկալիքները շատ մեծ են, որոնք պետք է արդարացվեն: Իսկանդարյանը ԱԱԾ-ի կողմից վերջին բացահայտումներն ու ձերբակալութունների դեպքերը կապում է նաև առաջիկա ընտրությունների հետ:
«Հասարակությունը հեղափոխությունից սպասում է կտրուկ փոփոխություններ, բայց քանի որ դրանց համար երկար ժամանակ է պետք, ապա պետք է ցույց տալ վատ երևույթների դեմ պայքարի վառ օրինակներ, որն էլ այսօր իշխանություններն անում են: Չմոռանանք, որ առջևում ընտրություններ են ու անհրաժեշտ է որոշակի հոգեբանական ազդեցություն պահպանել հասարակության շրջանում»,- նշում է քաղաքագետը:
Ալեքսանդր Իսկանդարյանն ընգծում է նաև այն հանգամանքը, որ ուժային կառույցները թիրախավորում են հասարակության շրջանում ազդեցիկ ու բացասաբար ընկալվող անձանց` մատնանշելով գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի բերման ենթարկելը: Քաղաքագետն այս ամենը նույնպես հասարակության մոտ բարձր վարկանիշի պահպանմանն ուղղված քայլեր է համարում:
Նորայր Շողիկյան
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15