Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երիտասարդ ընտանիքների և զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները:
«Հավաքվել ենք մի շատ կարևոր թեմա քննարկելու համար: Խոսքը վերաբերում է սոցիալական նշանակության հիփոթեքային վարկային ծրագրերին, որոնց համատեքստում հիմնական շահառուների խումբը, որոնց հարցերով պետք է զբաղվենք, երիտասարդ ընտանիքներն են և զինծառայողները: Հույս ունենք, որ այս փուլում ռեալ հնարավորություն կլինի, որպեսզի շոշափելի ծավալներով կարողանանք լուծել զինծառայողների ու երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրները շատ ավելի լավ պայմաններով և շատ ավելի մեծ ծավալներով, քան ունեցել ենք նախկինում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ առևտրային բանկերի հետ ունեցած բանակցությունների արդյունքներով նախատեսվում է երիտասարդ ընտանիքների համար բնակարանների ձեռքբերման վարկային տոկոսադրույքները նվազեցնել մինչև 7-7,5 տոկոս: Բնակարանների ձեռքբերման կանխավճարը կազմելու է 20 տոկոս, հիփոթեքային վարկերի մարման ժամկետը նախատեսվել է մինչև 30 տարի: Զինծառայողների պարագայում կանխավճարի 10 տոկոսը սուբսիդավորելու է Պաշտպանության նախարարությունը իսկ վարկերի տոկոսագումարը փոխհատուցվելու է նրանց աշխատավարձի եկամտային հարկից:
Որպես օրինակ՝ նշվել է, որ երիտասարդ ընտանիքի ընդհանուր ամսական չհարկված եկամուտը 450 հազար դրամ լինելու պարագայում նշված ծրագրով 20 մլն դրամ արժողությամբ և 70 քմ տարածքով բնակարան ձեռք բերելու դեպքում, 20 տարի մարման ժամկետով և 7-7.5 տոկոս տոկոսադրույքի պայմաններում, վարկի տոկոսագումարն ամբողջությամբ կփոխհատուցվի շահառուի եկամտային հարկից ու վերջինս կմարի միայն մայր գումարը՝ ամսական 65-70 հազար դրամի չափով:
Նշվել է, որ երիտասարդ ընտանիքների և զինծառայողների բնակարանային ծրագիրն իրականացվելու է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում՝ հաշվի առնելով տարածքային համաչափ զարգացման կարևորությունը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրերի իրականացման համար փորձառու շինարարի ընտրությունը և ընդգծել, որ պետք է անել ամեն ինչ՝ հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով: Վարչապետն ընդգծել է, որ այս ծրագրերն ունեն մեծ կարևորություն, կառավարության առաջնահերթությունների թվում են և պետք է բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում ու խոչընդոտ: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ծրագրերի հաջող իրականացումը հնարավորություն կտա առաջիկա տարիներին ընդլայնել դրանց ծավալները՝ երիտասարդ ընտանիքներին ու զինծառայողներին բնակարաններով ապահովելու խնդրին արդյունավետ լուծում տալու համար: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով՝ ծրագրերը վերջնական տեսքի բերելու և դրանք կառավարության հաստատմանը ներկայացնելու համար:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47