Արցախի Հանրապետության կառավարության մի շարք անդամներ, վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հուլիսի 8-ին Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովին և խմբակցությունների ղեկավարներին են ներկայացրել օպերատիվ շտաբի գործունեության եռամսյակային հաշվետվությունը, որը ներառում էր նաև ապրիլի 4-ից ի վեր ԱՀ կառավարության հատուկ հաշվեհամարում հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ գաղտնի տեղեկություններ:
Քանի որ կառավարությունն ի սկզբանե պարբերաբար հրապարակում էր պարենային և իրային աջակցության մուտքի և ելքի, ինչպես նաև ֆինանսական աջակցության մուտքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, այժմ ստորև հրապարակում ենք նաև հանգանակված գումարների ծախսերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն՝ առանց բացելու ռազմական գաղտնիք պարունակող մանրամասները:
2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ 6,831 ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել 2,334,853,200 ՀՀ դրամ, 3,510,147 ԱՄՆ դոլար, 173,728 եվրո և 62,121,313 ՌԴ ռուբլի կամ, ընդհանուր առմամբ, 4,562,175,600 համարժեք ՀՀ դրամ:
Ապրիլի 4-ից մինչև հուլիսի 1-ը հավաքագրված գումարներից տարբեր նշանակության ծախսեր են կատարվել, որոնք ներառել են հետևյալ ընդհանրական տողերը՝ ՀՀ դրամով արտահայտված՝ փոխանցում ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 597,826,000, ռազմական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ 736,529,100, ինժեներական աշխատանքների կատարում՝ 356,452,800, ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի և կապի ծառայությունների ու կապիտալ ծախսերի իրականացում՝ 198,859,700, զորակոչված քաղաքացիներին և կամավորականներին դրամական աջակցության տրամադրում՝ 532,372,100:
Հաշվի առնելով տվյալ ծախսերի գաղտնիությունը՝ կառավարությունը չի կարող ավելի մանրամասն հրապարակային տեղեկատվություն տրամադրել դրանց վերաբերյալ: Այնուամենայնիվ, կարևորելով հանգանակության ոչ միայն մուտքերի, այլ նաև ծախսերի թափանցիկությունը՝ գործադիր մարմինը պատրաստակամություն է հայտնում կազմակերպել ավելի մանրամասն փակ հաշվետվություն մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների առջև՝ նրանց ցույց տալու հատուկ հաշվեհամարի գումարներով կատարված աշխատանքները:
Հիշեցնենք, որ հանգանակությունը շարունակվում է, և բոլոր ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին՝
Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվեհամարները՝
ՀՀ դրամ՝ 22300612211100,
ԱՄՆ դոլար՝ 22300110153200,
Եվրո՝ 22300200153300,
ՌԴ ռուբլի՝ 22300400153100:
Առցանց փոխանցումների (վիզա, մասթեր և արքա քարտերով) համար անցնել հետևյալ հղմամբ՝
http://minfin-nkr.am/?section=payameria/index
Բացի ֆինանսական հանգանակությունից, կառավարությունը ստացել է նաև զգալի ծավալի իրային և պարենային աջակցություն, որոնք հաշվետու ժամանակահատվածում տրվել են կարիքավոր քաղաքացիներին և պաշտպանության նախարարությանը: Դրանց շարքում, 137 նվիրաբերված մեքենաները փոխանցվել են գլխավորապես պաշտպանության նախարարությանը, ինչպես նաև մի շարք այլ պետական մարմինների: Նյութական աջակցության և ստացված մեքենաների վերաբերյալ մանրամասն հաշվետվությունները՝ կից փաստաթղթերում, իսկ ֆինանսական հանգանակության մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայք էջում.
http://minfin-nkr.am
Կառավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիայի օրերին և դրանից հետո իրենց ներդրումն են ունեցել Արցախի առաջնագծի և թիկունքի ամրացման կարևոր գործում՝ վստահելով հանրապետության իշխանություններին տնօրինելու իրենց նվիրատվությունները՝ հանուն Արցախի անվտանգության մակարդակի բարձրացման:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02