Կրոնական ազատությունների մասին ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած 2017 թվականի զեկույցում անդրադարձ է կատարվում Թուրքիային, Ադրբեջանին և Հայաստանին:
Ինչպես գրում է The Armenian Weekly-ն՝ ամերիկյան զեկույցի մանրամասներին է անդրադարձել Հարութ Սասունյանը՝ ներկայացնելով Թուրքիայում կրոնական ազատությունների մասին հատվածը: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, բոլոր կրոնական խմբավորումները Թուրքիայում սուննի մահմեդականներից բացի խտրականության և հալածանքների են ենթարկվում:
Պետդեպի զեկույցում ասվում է, որ «կրոնական փոքրամասնությունները նշում են, որ շարունակում են դժվարությունների հանդիպել՝ սկսած դպրոցներում պարտադիր (իսլամական) կրոնական դասընթացներից մինչև գույքի ու սեփականության վիճարկելի հարցերի կարգավորումը:
Սասունյանը ընդգծում է, որ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ 90 000 անդամ բնակվում է Թուրքիայում, որոնցից 60 000-ը քաղաքացիներ են, իսկ 30 000-ը՝ ներգաղթյալներ Հայաստանից՝ առանց օրինական բնակության:
Ամերիկյան զեկույցում ասվում է, որ «փաստաթղթեր չունեցող հայ ներգաղթյալների և սիրիահայ փախստականների երեխաները» կարող են հանրային դպրոցներ հաճախել: Քանի որ կառավարությունը ներգաղթյալների և փախստականների երեխաներին դիտարկում է որպես «այցելուներ», նրանք կարող են ավարտական վկայական ստանալ նման դպրոցներում:
Այնուամենայնիվ, ըստ ԱՄՆ զեկույցի՝ Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում «ոչ մահմեդական փոքրամասնությունների ղեկավարությունները ու վարչական կառույցները, ինչպես օրինակ՝ պատրիարքությունները որպես օրինական կառույց, ինչը վերջիններիս զրկում է դատարաններում իրենց շահերը պաշտպանելու կամ սեփականություն ունենալու իրավունքից:
Ինչպես նշվում է, թուրքական կառավարությունը խոչընդոտում է նաև Թուրքիայում հայոց նոր պատրիարքի ընտրությունները:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44