ԵՄ-ն Հայաստանում հաստատված սիրիահայերին աջակցելու համար մոտ 3 մլն եվրո արժողությամբ ծրագիր է նախատեսում: Կլուծվեն շատ սիրիահայերի բնակարանային խնդիրներ, ինչպես նաև նրանց հնարավորություն կտրվի զարգացնել իրենց բիզնեսները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը:
«Սիրիացի փախստականներին Հայաստանում ինտեգրելու նպատակով Եվրամիությունը «Մադադ» հիմնադրամի շրջանակում կենտրոնացրել է 3 միլիոն եվրո: Մեր առաջին թիրախը սիրիահայերի կարողությունների զարգացումն է, իսկ երկրորդը՝ օգնել սիրիահայ փախստականներին՝ գտնելու ավելի դյուրին ճանապարհ ապրելու համար: Եվ մենք կսուբսիդավորենք նրանց՝ հաստատվելու այստեղ, քանի որ տեսնում ենք, որ շատ սիրիացի փախստականներ բնակարանային խնդիրներ ունեն»,-ասաց Հոա-Բին Աճեմյանը:
Նախագծի ընդհանուր գումարից 1 մլն եվրոն կտրամադրվի սիրիահայերի բնակարանային հարցերը լուծելու համար, 1մլն եվրոն՝ նրանց բիզնեսի զարգացման համար: Կաջակցեն նաև սիրիահայերի հիմնած փոքր ձեռնարկությունների առաջխաղացմանը: Իսկ մնացած 1 մլն եվրոն կտրամադրվի սիրահայերի վերապատրաստման, կարողությունների զարգացման համար:
ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի խոսքով՝ Հայաստանում սիրիահայերին գտնելու և հավաքագրելու են Կարմիր Խաչի հնարավորությունների շնորհիվ: Այն Հայաստանում համագործակցում է տարբեր կազմակերպությունների՝ ներառյալ սիրիահայերի կազմակերպությունների հետ:
Ծրագրի ստորագրումը կլինի հունիսի վերջին կամ հուլիսի կեսին: Այն կսկսի գործել սեպտեմբերից: Արդեն հոկտեմբերից սիրահայերին աջակցություն կտրմադրվի:
Սիրիայում 2011 թ.մարտից շարունակվող բախումների հետեւանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց թվում նաեւ հայեր: Սիրիահայերը, իրավիճակից ելնելով, շարունակում են լքել երկիրը, շատերը եկել են Հայաստան: Սիրիական պատերազմի բռնկվելուց ի վեր Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիահայի:
168.am
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42