«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին հայաստանյան լրատվական դաշտը լցված է տարատեսակ բացահայտումների մասին տեսանյութերով ու լրատվությամբ: Այս գործընթացները բնականաբար դրականորեն են ընդունվում հասարակության կողմից, սա նույնպես նորմալ է, քանի որ մենք ականատես ենք լինում տարիների թալանի և կողոպուտի բացահայտումների փաստերին: Սակայն նոր իշխանության գործունեության ոչ պակաս գլոբալ խնդիրներից մեկը Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է: Ինչպես գիտենք, ներկայումս կա համապատասխան հանձնախումբ, որը զբաղված է այդ փոփոխությունների նախապատրաստմամբ: Միևնույն ժամանակ, ինչպես կարելի է եզրակացնել մամուլի մի շարք հրապարակումներից, Վենետիկի հանձնաժողովը նույնպես ակտիվորեն ներգրավվում է այս գործընթացներում: Ի դեպ, այս առումով հարկ է նշել, որ հայկական պարբերականներից մեկին տված հարցազրույցում հանձնաժողովի ղեկավար Ջիանի Բուքիքիոն նշեց, թե Վենետիկի հանձնաժողովը ժամանակային առումով որևէ սահմանափակում կամ սահմանաչափի խնդիր չի տեսնում: Այս հայտարարությունը, կարելի է ասել, ելակետային է դառնում՝ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով: Մինչ այս մի շարք փորձագետներ նշում են, թե Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցում պետք չէ շտապել, նույն Վենետիկի հանձնաժողովը մինչ այս հակված էր, որպեսզի ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ տեղի չունենան: Սակայն քանի որ Հայաստանում առկա իրավիճակը հստակ առանձնահատկություններ ունի, ապա այս դեպքում արդեն նման ժամանակային սահմանները այլևս նպատակահարմար չեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02