Թուրքիայի այսպես կոչված՝ «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» (ASİMDER) կազմակերպությունն իր դժգոհությունն է հայտնել հայազգի գործիչ Կարո Փայլանի՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր վերընտրվելու առնչությամբ։
Ինչպես փոխանցում է թուրքական IHA գործակալությունը, կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայազգի պատգամավորին անվանել է «ֆաշիստ» ու դժգոհել, որ նա իր պատգամավորական մանդատը որպես «անձեռնմխելիության վահան» է օգտագործում։
Նա պնդել է, թե Փայլանն «ամեն անգամ վիրավորում է թուրք ժողովրդին՝ մեղադրելով ցեղասպանություն իրականացնելու համար, և հանդես է գալիս որպես հայ լոբիստների խոսնակ»։
Գյուլբեյն ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ Փայլանը քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ է, և շեշտել է, որ այդ կուսակցությունից նրա՝ որպես պատգամավոր ընտրվելը վիրավորանք է նաև քրդերի համար, որոնց մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը նույնպես ժամանակին շեշտվել է Փայլանի կողմից։
Ավելի վաղ հայազգի գործիչը թուրքական լրատվամիջոցի տված հարցազրույցում անդրադարձել էր Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար իր դեմ սկսված հետաքննությանը, Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածին ու «ցեղասպանություն» եզրույթի՝ թուրք ժողովրդին վիրավորած լինել-չլինելու խնդրին։
«Իրականում թրքության դեմ իսկական դավաճանություն է Հայոց ցեղասպանությունը հերքելը։ Կամ անունն ինչ ուզում եք դրեք՝ հայերի գլխին եկած մեծ ողբերգությունը հերքելը դավաճանություն է թուրքերի դեմ։ Այդ մեծ ողբերգությունը եղել է, հայերը ոչնչացվել են, ամբողջ աշխարհը գիտի դա։ Մենք Անատոլիայի 1/5-րդն էինք, հիմա հազարի մեջ 1 տոկոսն անգամ չենք։ Մենք կորցրել ենք մեր հազարավոր եկեղեցիները, դպրոցները, մշակութային ժառանգությունը, ամենը»,- ասել էր Փայլանը՝ նշելով, որ մերժողականությունն ու դրանով իսկ թուրքերին որպես պատմական իրողությունները հերքող անձ ճանաչելի դարձնելը վիրավորանք ու անարդարություն է հենց թուրք ժողովրդի նկատմամբ։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02