Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հունիսի 21-ից 22-ը Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին, Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Քրիստոֆ Գիյոտոյին, Ֆրանսիայի փոքր և միջին ձեռնարկատերերի կոնֆեդերացիայի (ՖՓՄՁԿ) միջազգային հարցերով փոխնախագահ Ֆրանսուա Տուրկային, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժաք Կոմբիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Լիոնի քաղաքապետի հետ հանդիպմանը կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի և Ֆրանսիայի, հատկապես Երևանի ու Լիոնի միջև առանձնահատուկ հարաբերությունները: Զրուցակիցները քննարկեցին մարտին Լիոնի քաղաքապետի՝ Երևան կատարած այցի արդյունքները, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Անդրադարձ կատարվեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախատեսվող այցին, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպվելիք Տնտեսական ֆորումին և Ֆրանկոֆոնիայի ավանին Լիոնի ներկայացուցիչների մասնակցությանը:
Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահի հետ հանդիպման ընթացքում կարևորվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի գործունեությունը: Դեսպան Տոլմաջյանը և դեպարտամենտի խորհրդի նախագահ Գիյոտոն պայմանավորվածություն ձեռք բերեցին զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու շուրջ՝ ընդգծելով այս տարի ապրիլից գործող Երևան-Լիոն ուղիղ չվերթի կարևորությունը:
ՖՓՄՁԿ փոխնախագահի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան 2017թ. հոկտեմբերին կոնֆեդերացիայի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի արդյունքներին և համաձայնեցին հետագա աշխատանքներ տանել համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:
Լիոն 3 համալսարանի նախագահի հետ հանդիպմանը կարևորվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման և Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածման գործում: Քննարկվեց հայ ուսանողների ներգրավմամբ տնտեսական կապերի ընդլանմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հնարավորությանը:
Դեսպանը նաև այցելեց Լիոնի Սուրբ Հակոբ Հայ առաքելական եկեղեցի և Մակարյան-Փափազյան հայկական ամենօրյա դպրոց, հանդիպեց եկեղեցու ծխական խորհրդի անդամներին: Գլխավոր հյուպատոսությունում դեսպանը հանդիպեց Կենտրոնական Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների և կազմակերպությունների նախագահների, Լիոն մետրոպոլի քաղաքային խորհուրդի, ինչպես նաև տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող հայազգի ներկայացուցիչների հետ:
Հունիսի 22-ին դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Լիոնի՝ ամենամյա Հյուպատոսական տոների պաշտոնական բացման արարողությանը, որին ներկա էին Լիոնի քաղաքապետը, Լիոն մետրոպոլի նախագահը, Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահի առաջին տեղակալը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ և Սենատորներ, դեսպաններ, հյուպատոսներ, փոխքաղաքապետեր, քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ:
Հայաստանի տաղավարը նվիրված էր «Հայաստանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովը հյուրընկալող երկիր», «Երևանի 2800-ամյակ» և «Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակ» թեմաներին:
Հայաստանի տաղավարում տրամադրվել է Հայաստանի մասին տեղեկատվական գրքույկներ, ՖՄԿ Երևանում կայանալիք գագաթաժողովի խորհրդանիշ նռան պատկերներով, Հայաստանը խորհրդանշող այլ նվերներ, ներկայացվել է տեսարժան վայրերի մասին տեսահոլովակների ու ֆոտոնկարների շարք, հայկական մշակույթի մասին պատմող գրականություն Առաջարկվել են հայկական կերակրատեսակներ, ըմպելիքներ, ծիրան, նուռ Հայկական ժողովրդական պարերով ելույթ է ունեցել տեղի «Նաիրի» պարային համույթը։
«Հյուպատոսական տոների» շրջանակներում ներկա դեսպանների և հյուպատոսների պատվին Լիոնի քաղաքապետի կողմից տրվել է պաշտոնական ընթրիք Լիոնի քաղաքապետարանի սրահում:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02