ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Չինաստանը իր ոչ մի թիզ հողը չի զիջի, բայց և ուրիշների տարածքներին չի հավակնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՉԺՀ պաշտպանության նախարարությանը:
Չինաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների ամենազգայուն թեման Թայվանի հարցն է: Չինաստանը քանիցս բողոք է հայտնել և ԱՄՆ-ից պահանջել՝ դադարեցնել զենքի մատակարարումները կղզուն, վերջ դնել պաշտոնական բոլոր շփումներին:
Բացի դրանից, Պեկինի դժգոհությունն է առաջացնում ամերիկյան ռազմանավերի ու ինքնաթիռների մշտական հայտնվելը Հարավչինական ծովի ջրատարածքում, վիճելի կղզիների մերձակայքում, որոնք Չինաստանը իրենն է համարում: ԱՄՆ-ը իր հերթին հայտարարել է, որ դա միջազգային ջրատարածք է, որտեղ գործում է ազատ նավագնացության ռեժիմը:
«Ինչ վերաբերում է Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցերին, ապա մեր դիրքորոշումը շատ վճռական է ու պարզ: Մենք չենք զիջի մեր նախնիների հողի ոչ մի թիզը, բայց մեզ ուրիշի ոչ մի հողակտոր հարկավոր չէ»,- հայտարարել է Սի Ցզինպինը: Նա նշել է, որ զինված ուժերի միջև կապերը երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչն են, և կոչ է արել ամրապնդել բարձր մակարդակի կապերը երկու երկրների զինված ուժերի միջեւ:
«Երկու երկրների բանակների միջև բարձր մակարդակով շփումների ամրապնդումը կօգնի վերացնել կասկածները, կանխել սխալ դատողություններն ու պատահարները»,- հավելել է Սի Ցզինպինը: Չինաստանի առաջնորդը հույս է հայտնել, որ երկու երկրների զինված ուժերը կամրապնդեն փոխգործակցությունը, կխորացնեն համագործակցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01