«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան հասարակական, քաղաքական ու լրատվական միջավայրի առանցքային թեմաները, ուզենք, թե չուզենք, շարունակում են մնալ բացահայտումներն ու ձերբակալությունները, ավելի ճիշտ՝ «բերման ենթարկումները»: Նախորդիվ անդրադարձել ենք այս գործընթացների, այսպես ասած, «լուսաձայնային էֆեկտների» ենթատեքստերին և բեմականացման որոշակի տարրերին, սակայն, սրանից զատ, այսօրինակ գործողություններով իշխանությունները մի շարք հստակ հաղորդագրություններ են հղում իրենց ներկա և առաջիկա մրցակիցներին:
Այլ կերպ ասած՝ իշխանությունը ուժի ցուցադրություն է իրականացնում, թերևս միայն հենց այս տրամաբանության մեջ կարող է տեղավորվել որոշ անհատների բերման ենթարկելն ու ազատ արձակելը: Ի դեպ, այստեղ հարկ է նշել նաև, որ բացի ուժի ցուցադրությունից, նման, թվում է, անտրամաբանական գործողությամբ լուծվում է նաև նշանակետում գտնվող անձանց տեսադաշտում պահելու խնդիրը:
Մի կողմից իշխանության կողմից նման ուժի ցուցադրությունը կարող է թվալ, թե ուղղված է որոշակի անհատների կամ, առավելագույնը, խմբերի դեմ, սակայն իրականում ուժի ցուցադրության հասցեատերը կարող է լինել հասարակությունը: Խնդիրն այն է, որ ապրիլ–մայիսյան իրադարձություններից հետո, ոստիկանության նկատմամբ որոշակիորեն վերաբերմունք է փոխվել, ավելին, ոստիկանությունը, ԱԱԾ–ն դարձել են հանրայնորեն, եթե ոչ սիրելի, ապա գոնե ընդունելի կառույցներ: Սա շատ հետաքրքիր ու դրական իրողություն է մասնավորապես ԱԱԾ–ի պարագայում, որովհետև դժվար է գտնել որևէ այլ հետխորհրդային երկիր, որտեղ «КГБ»–ի ժառանգորդ համարվող կառույցները վայելեն հանրային համակրանք:
Մյուս կողմից այս համակրանքի մեջ թաքնված է որոշակի վտանգ: Ի վերջո Ոստիկանությունը, ԱԱԾ–ն և նմանատիպ կառույցները կոչված են իրականացնելու պետության բռնության մենաշնորհը՝ այսինքն հենց այս կառույցներին է տրված լիովին օրինական կերպով բռնություն գործադրել:
Ընդհանրապես, բռնության մենաշնորհը համարվում է պետության առաջնային հատկանիշներից մեկը և ցանկացած պետություն կայացած է այնքանով, ինչքանով կարողանում է օրենքին համապատասխան և տեղին կիրառել բռնության իրավունքը՝ դրա անհրաժեշտության դեպքում:
Նման իրավիճակում ոստիկանությունը, ԱԱԾ–ն, մյուս կառույցները և, ամենակարևորը, հանրությունը պետք է պատրաստ լինեն այն մտքին, որ վերոնշյալ կառույցները հեղափոխությունից հետո չեն զրկվել բռնության մենաշնորհից, չեն դարձել բովանդակությամբ այլ, բարեփոխվել են, մաքրվել են օդիոզ դեմքերից և այլն, սակայն բովանդակության մեջ մնացել են իրավապահ համակարգ և հենց այդպես էլ պետք է լինի:
Անշուշտ, ոստիկանության ու ընդհանրապես ուժային մարմինների նկատմամբ առկա հանրային վստահության բարձր մակարդակը հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, սակայն միևնույն ժամանակ հենց այս վստահությունն է արտոնում նաև բռնության մենաշնորհը, որին պատրաստ պետք է լինեն և՛ հանրությունը, և՛ պետական կառավարման բոլոր օղակները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
09:54
09:44
09:37
09:34
18:59
18:03
17:15
17:04
16:09
15:55
15:38
13:34
13:19
13:03
12:41
12:38
12:18
12:03
11:45
11:27
18:03 17.06.25
17:04 17.06.25
17:15 17.06.25
11:57 16.06.25
18:59 17.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
15:55 17.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03