Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Արտաքին հետաքննող անկախ մարմինը ներկայացրել էր իր զեկույցը՝ ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործընթացների վերաբերյալ։ Զեկույցում ընդգրկված են այն բոլոր պատգամավորների անունները, որոնք տարբեր ձևերով ընդգրկված են եղել հիմնականում Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն գործարքներում։
Այժմ արդեն ԵԽԽՎ Կանոնակարգի հարցերի հանձնաժողովն առանձին որոշումներ է կայացնում զեկույցում ընդգրկված պատգամավորների նկատմամբ։
Ինչպես հայտնում է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ԵԽԽՎ ամառային նստաշրջրջանի ընթացքում Վեհաժողովի Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը շարունակում է կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի բացահայտումների շուրջ իր աշխատանքը։ Մասնավորապես՝ հանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանել զեկույցում նշված պատգամավորների հանդեպ՝ տարանջատելով ներկա եւ նախկին պատգամավորներին:
Հանձնաժողովը քննարկել է 15 նախկին պատգամավորների գործերը, որոնց թվում են՝ Ագուստին Կոնդեն, Ալան Դեստեքսը, Ստեֆ Գորիսը, Անդրեաս Գրոսը, Գուլտակին Հաջիբայլին, Տադեուշ Իվինսկին, Զմագո Յելինչիչ Պլեմենիտի, Յաակո Լասկո, Գորան Լինդբլադ, Էդուարդ Լինթեր, Մուսլում Մամմադով, Լուկա Վոլոնտեն, Կարին Շտրենցը, Էլխան Սուլեյմանովը, Կարին Ուոլդսեթ։ Անդրեաս Գրոսի դեպքում հանձնաժողովը ԵԽԽՎ էթիկայի նորմերի խախտում չի հայտնաբերել։
Յուրաքանչյուր պատգամավորի դեպքը ուսումնասիրելուց և յուրաքանչյուր պատգամավորի կողմից Կանոնակարգի խախտման աստիճանը որոշելուց հետո՝ հանձնաժողովը սահմանեց հետեևյալ պատժամիջոցները՝ պատվավոր անդամի կոչումից զրկում, Եվրոպայի խորհուրդ և խորհրդարանական վեհաժողով մուտք գործելու իրավունքից ընդմիշտ զրկում։
«Հանձնաժողովը շարունակելու է իր աշխատանքներն այս ուղղությամբ և հետամուտ է լինելու կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի յուրաքանչյուր բացահայտմանը»,-ասել է Արփինե Հովհաննիսյանը։
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03