Թեև Թուրքիան ի դեմս Ռուսաստանի փորձում է այլընտրանք գտնել Արևմուտքին, սակայն այս երկու երկրների միջև մնում են առանցքային հարցեր, որոնց շուրջ նրանց դիրքորոշումներն ու տեսակետները չեն համընկնում։ Դրանց թվում է կիպրոսյան հիմնախնդիրը, Ռուսաստանի կապը քրդական ջոկատների հետ, Ղրիմն ու նաև Արցախի հիմնախնդիրը։ Այս մասին գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ասել է ամերիկյան Բրուքինգսի համալսարանի Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով փորձագետ Օմեր Թաշփընարը։
«Ըստ Էության՝ Թուրքիայի և ՌԴ-ի միջև ռազմավարական գործընկերություն որպես այդպիսին չկա, դրա պատճառներից մեկն էլ այն է, որ այս երկու երկրները մի շարք առանցքային հարցերի նույն կերպ չեն վերաբերվում։ Նրանց դիրքորոշումները հակադրվում են միմյանց ամենակարևոր հարցերում։ Օրինակ՝ Էրդողանը Ղրիմի վերաբերյալ այնպիսի հայտարարություններ է անում, որոնք բնավ դուր չեն գալիս ՌԴ-ին»,- նշել է փորձագետը՝ շեշտելով նաև Արցախի հիմնախնդրի մասին, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան փաստացի տարբեր ճակատներում են գտնվում։
«Ղարաբաղի հարցում նույնպես Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր ճակատներում են։ Կիպրոսի հարցում Ռուսաստանն ավելի շատ հույների օգտին ծառայող դիրքում է։ Չի կարելի անտեսել նաև ՌԴ-ի կապը քուրդ զինյալների հետ։ ԱՄՆ-ն «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումն ահաբեկչական կառույց է ճանաչել, իսկ Ռուսաստանը՝ ոչ»,- ընդգծել է Թաշփընարը՝ միաժամանակ փաստելով, որ չնայած այս ամենին՝ Թուրքիայի «սերը» Ռուսաստանի հանդեպ անպատասխան չէ։
«Սակայն Թուրքիան դեռևս ռազմական հեռանկարներ է կիսում ԱՄՆ-ի հետ»,-նշել է փորձագետը։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02