Սիրիական զորքերը՝ Ազգային պաշտպանության ուժերի (ԱՊՈւ) ջոկատների աջակցությամբ, ելուզակային կազմավորումների դեմ մարտեր են մղում Դերաա քաղաքից (Դամասկոսից 110 կիլոմետր հեռավորությամբ) հարավ-արեւելք Հորդանանի հետ սահմանամերձ շրջանում: Այդ մասին հունիսի 28-ին հայտնել է Al Watan թերթը:
Նրա տեղեկատվության համաձայն, զորքերը հակառակորդից խլել են Ում-Մայազին բնակավայրը եւ մոտենում են սիրիա-հորդանանյան սահմանի Նասիբ հսկիչ անցակետին:
Ավելի վաղ հաղորդագրություններ են ստացվել այն մասին, որ Դամասկոսից հունիսի 26-ին ազատագրված Բոսր-Էլ-Հարիր քաղաք են փոխադրվել բանակային օժանդակ ուժեր, որոնք մասնակցում են երկրի հարավի նկատմամբ հսկողությունը վերականգնելու գործողությանը: Զորքերին այնտեղ դիմակայում են «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչները եւ նրանց դաշնակիցները՝ զինված ընդդիմության կազմավորումներից: Տեղային զինադադարի մասին համաձայնագիր կնքելու իշխանությունների առաջարկությանը զինյալները պատասխանել են մերժումով:
Թերթի տեղեկությունների համաձայն, սիրիական հրետանին եւ օդուժը հարվածներ են հասցնում այն դիրքերին, որոնք իրենց ձեռքին են պահում ահաբեկիչները:
Կառավարական ուժերը փորձում են փակել հակառակորդի մատակարարման ճանապարհները, որոնք Դերաա Էլ Բալադի եւ Թարիք Էս Սադի շրջաններից ձգվում են դեպի Հորդանանի հետ սահման:
SANA գործակալությունը հայտնել է, որ հարեւան Էլ Կունեյտրա նահանգում (Դամասկոսից 40 կիլոմետր հեռավորությամբ) «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի ահաբեկիչները հունիսի 28-ին գրոհել են սիրիական բանակի պաշտպանական բնագծերը Ջբաա գյուղի մերձակայքում: Ճեղքել- անցնելու փորձերը հետ են մղվել, զինյալները կորուստներ են կրել եւ նահանջել Գոլանի բարձունքների ստորոտին գտնվող Էլ-Համիդիայի եւ Ում-Բաթնեի իրենց հենակետեր, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44