ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, գնդապետ Արտյոմ Մխոյանն այսօր՝ հունիսի 28-ին շրջայց է կատարել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:
Արտյոմ Մխոյանը շրջել է հիմնարկում՝ ծառայողների աշխատասենյակներում, խոհանոցում, բուժկետում, գրադարանում, զբոսահրապարակում, նկուղային հարկում: Շրջայցի ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք խնդիրների, որոնց լուծումն էապես կբարելավի ծառայության գործունեությունը: Այցելելով հանձնուքների ընդունման սենյակ՝ Արտյոմ Մխոյանը հատուկ շեշտել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի առանձնահատկությունը եւ հորդորել աշխատակիցներին առավել ուշադիր լինել զննություն իրականացնելիս: Բնակելի գոտում ծառայության պետը հանդիպել է որոշ կալանավորված անձանց եւ դատապարտյալների հետ:
Այնուհետ քրեակատարողական հիմնարկի պետի եւ ղեկավար անձնակազմի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի շրջանակում ծառայության պետը, նշելով ծառայության լուրջ եւ բարդ գործառույթների իրականացումը, տվել է հասցեական հանձնարարականներ՝ կոռուպցիայի դեմ պայքարում նոր եւ արդյունավետ գործիքակազմ կիրառելու, ծառայող-ազատազրկված անձ միջանձնային փոխհարաբերությունները բարոյականության նորմերին համահունչ ձեւավորելու, անազատության մեջ պահվող անձանց վերասոցիալականացման գործընթացի նկատմամբ արհեստական մոտեցումները բացառելու, ինչպես նաև նրանց պահման պայմանները հնարավորինս բարելավվելու ուղղությամբ: Անդրադառնալով անձնակազմի արհեստավարժությանը՝ Արտյոմ Մխոյանն առանձնակի կարեւորել է անձնակազմի մասնագիտական վերապատրաստման եւ որակավորման բարձրացման հարցերը: Ամփոփելով քննարկումը՝ Արտյոմ Մխոյանը հորդորել է գործել օրենքի տառին համահունչ, պատվով կրել համազգեստը՝ հասարակության մեջ բարձր պահելով քրեակատարողական ծառայողի հեղինակությունն ու պատիվը:
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02