Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի համար չափանիշ է ոչ թե կուսակցական պատկանելությունը, այլ ազնիվ, պարտաճանաչ ու իր աշխատանքը լավ իմացող ղեկավարը: Հունիսի 28-ին կայացած մարզխորհրդի նիստի ընթացքում Արարատի մարզպետը պատրաստակամություն է հայտնել փոխըմբռնմամբ աշխատել մարզի համայնքների ղեկավարների հետ և քայլ առ քայլ լուծում տալ համայնքներում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին:
«Եղել է դեպք, երբ գյուղապետը, դիմում է գրել եւ վաղաժամկետ դադարեցրել լիազորությունները: Դա ոչ մի կերպ չի կարող առնչվել ինձ հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ նշեց Արարատի մարզպետը՝ հավելելով, որ թավշյա հեղափոխության ֆոնին կան դեպքեր, երբ տարբեր համայնքներում բարձրանում է դժգոհության ալիք:
«Մի՛ վայրում ցանկանում են, որպեսզի փոխվի ամբուլատորիայի տնօրենը, մի՛ տեղում՝ դպրոցի տնօրենը, երրորդ տեղում ՝ գյուղապետը: Սրանք չպետք է ունենան կամայական բնույթ: Սրանք ընտրովի մարմիններ են: Կո՛չ եմ անում բախման չգնալ, յուրաքանչյուրս մեր աշխատանքը ճիշտ կատարենք»,-նկատեց նա:
«Բոլորդ ինձ համար իմ գործընկերներն եք: Ես էլ ձեզ պես, այս մարզում համայնքի ղեկավար էի, եւ միշտ ձգտել եմ բոլորիդ հետ պահպանել լավ հարաբերություններ: Այսօր ներկայացնում եմ ՀՀ կառավարությունը, եւ անձնական խնդիրներ չունեմ ոչ մեկիդ հետ: Եկել եմ ծառայելու ժողովրդին, մեր հայրենակիցներին: Ձեր թերացումները նաեւ իմ թերացումներն են, ձեր հաջողությունը՝ բոլորիս հաջողությունն է»,-եզրափակեց Արարատի մարզպետը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01