Գործադիրը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկություններին: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ կառավարությունը տնտեսվարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայման-ների, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի աջակցության գաղափարներն ընդունելի է համարում՝ դրանք համապատասխանում են տվյալ ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությանը: Սակայն նախագծում առկա են որոշ կարգավորումներ, որոնք լրացուցիչ քննարկման, վերանայման, հստակեցման և խմբագրման կարիք ունեն: Դրանք վերաբերում են առևտրային ցանցերի բնորոշմանը, առևտրային օբյեկտների տեսակների ցանկում առևտրային ցանցերն ավելացնելուն, առևտրի օբյեկտներում ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձանց մանրածախ առևտուր իրականացնելու սահմանափակմանը և այլն: Արծվիկ Մինասյանն անդրադառնալով նախագծի 4-րդ հոդվածում ամրագրված՝ առևտրային ցանցերում մանրածախ առևտրի իրականացումը շաբաթ և կիրակի օրերին ժամը 20։00-ից մինչև ժամը 22։00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցնելու դրութին՝ նշել է, որ այն լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Մասնավորապես՝ ինչ չափանիշների հիման վրա է նախատեսվել հենց նշված ժամերին առևտրի իրականացումը դադարեցնելու վերաբերյալ կարգավորումը: Բացի դրանից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ առաջարկը կարող է էական ազդեցություն ունենալ գործարար միջավայրի վրա՝ կառավարությունը կարծում է, որ վերջինիս հիմքում պետք է լինի հստակ վերլուծություն, որը, ըստ էության, բացակայում է։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս հարցը պետք է դիտարկել շատ կարևոր և առաջնահերթություն հանդիսացող փոքր և միջին բիզնեսի աջակցման գործընթացի շրջանակներում: «Մենք, իհարկե, լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Վաղը խորհրդակցություն եմ հրավիրել փոքր և միջին բիզնեսի աջակցության թեմայով, որպեսզի մենք արդեն շատ կոնկրետ որոշենք մեր անելիքները և ուղղությունները, թե ինչ քայլեր պետք է անենք փոքր և միջին բիզնեսին աջակցելու համար: Իհարկե, այո, գաղափարների որոշակի մոդիֆիկացիաներ մենք նախնական քննարկել ենք և եկել նույն եզրակացության, որ ավելի լավ է այստեղ յոթ չափել, մեկ կտրել, այսինքն՝ լուրջ վերլուծություն անել: Փոքր և միջին բիզնեսը ՀՀ-ում ունի լուրջ պաշտպանվածության կարիք և կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու դրա համար, ամեն ինչ անելու է, որ միջոցները լինեն արդյունավետ: Դա միանշանակ է, և բոլորս այդ հարցում համաձայն ենք»,- ասել է վարչապետը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է քննարկումներում ՓՄՁ-ների ներկայացուցիչների մասնակցության ապահովումը: «Պետք է իրենք էլ դառնան այդ պրոցեսի օրգանական մասը, որպեսզի, ի վերջո, հանրության բոլոր շերտերը տեսնեն, որ իրենք ունեն ռեալ հնարավորություն որոշումների կայացմանը մասնակցելու և որոշումների կայացման վրա ազդելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03