ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ուղերձ է հղել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ.
«Այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում անհայտ կորած ազատամարտիկների, զինվորների ու սպաների անմահ հիշատակի առջև:
Իմ զորակցությունն եմ հայտնում և մխիթարանքի խոսք եմ ուղղում նրանց հարազատներին ու մերձավորներին:
Ճեղքված ռազմաճակատներում մղվող ճակատագրական մարտերում անհայտ կորած մարտիկները դարձան հավաքական սխրանքի խորհրդանիշներ: Հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը պաշտպանելիս նրանք գիտակցված կերպով անչափ թանկ գին վճարեցին, բայց փոխարենը սերունդներին ազատ ու պաշտպանված հայրենիք ավանդեցին: Նրանց սխրանքն անմահ է և ապրում է բոլորիս սրտերում:
Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը մեզ համար միայն թանկ հիշողությունների ու անդառնալի կորստի ցավը կրկին վերապրելու օր չէ: Այն նաև Հայաստանի ու Հայկական բանակի հետագա հզորացման համար յուրաքանչյուրիս ունեցած պարտքի մասին հիշելու օր է: Եվ այդ պարտքի անշահախնդիր կատարումն է իրական հարգանքն անհայտ կորած ազատամարտիկների ու հայրենիքի համար նահատակվածների պայծառ հիշատակի հանդեպ:
Հավերժ փառք նրանց», - ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձում:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01